Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլում հայկական եկեղեցու վրա հարձակված անձը կարող է բանտարկվել

Հունիս 05,2018 19:50

Ստամբուլի դատախազությունն ավարտել է Քադըքյոյ շրջանում գտնվող հայկական սուրբ Թագավոր եկեղեցու վրա հարձակման գործով սկսած հետաքննությունը:

Դատախազությունը պահանջում է կասկածյալ Սերդար Քաբանին դատապարտել 4 ամսից մինչև 1 տարի 4 ամսվա ազատազրկման՝ հիմք ընդունելով «պաշտանմունքային վայրերին վնաս հասցնելու» հոդվածով հատկանիշները:

Նշվում է, որ, ըստ բժշկական զննության, կասկածյալը տառապում է հոգեկան հիվանդությամբ և եկեղեցու վրա իրականացրած հարձակման ժամանակ մեղսունակ վիճակում չի եղել:

Դատարան ուղարկված մեղադրականում նշված է, որ դատախազությունը պահանջել է կասկածյալի  նկատմամբ ձեռնարկել անվտանգության այնպիսի միջոցներ, որոնք նախատեսված հոգեկան հիվանդություն ունեցողների համար:

Ապրիլի 29-ին Սերդար Քաբանը եկեղեցու դիմապատին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նկարն էր փակցրել, իսկ երբ հաջորդ օրը նկարը չէր գտել, եկեղեցու դռան դիմաց աղբ էր լցրել ու պատին գրել. «Այս հայրենիքը մերն է»:

Աղբյուր`    Milliyet

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930