Արթուր Գրիգորյանը և Շեյն Ռոզենթալը քննարկել են ԱԶԲ-ի օժանդակությամբ իրականացվող ծրագրերը
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հունիսի 5-ին ընդունել է Հայաստանում Ասիական Զարգացման Բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալին:
Քննարկվել են էներգետիկայի բնագավառում բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը և հետագա փոխգործակցության հնարավորությունները։
Արթուր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող բազմակողմանի աջակցությունը բարեփոխումների իրականացման ուղղությամբ և համոզմունք հայտնել, որ տարեցտարի կխորանան էներգետիկայի բնագավառում առկա հարաբերությունները, կընդլայնվեն փոխգործակցության ոլորտները:
Զրուցակիցներն անդրադարձել են ԱԶԲ-ի օժանդակությամբ իրականացվող մի շարք ծրագրերի, մասնավորապես՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» լայնամասշտաբ վերակառուցմանը և «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարման արդյունավետության բարձրացմանը, տեխնիկական վերազինմանը:
Շեյն Ռոզենթալին փոխանցել է Ասիական զարգացման բանկի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի տնտեսության և էներգետիկայի բնագավառի զարգացման ծրագրերին։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն