Լավ է, որ կա այդչափ մտահոգություն Արցախի դեպքերի հետ կապված, բայց լավ չգիտենք, թե ում հետ գործ ունենք։ Այսօր նման կարծիք է հայտնել Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։
«Իրականում պետք է իմանանք, որ Արցախն է ժողովրդավարության օրինակ։ Ես վտանգ չեմ տեսնում քաղաքացիական ակցիաների շղթաների մեջ»։
Ըստ Ազատ Արշակյանի՝ Արցախի բարձրագույն իշխանությունը հեղինակություն ունի, և Բակո Սահակյանի իշխանությունը ոչ ոք կասկածի տակ չի առել։ Նրան պարզապես դիմել են, որպեսզի նա սանձի ներքին օղակներին։
«Արցախում վիճակն ավելի լավ է, քան Հայաստանում և Սփյուռքում։ 2-3 խուլիգաններ չեն կարող փառավոր հայրենիքն ապակայունացնել։ Արցախը շատ լավ է պաշտպանված։ Մենք պաշտպանված ենք դրսի բացիլներից։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: