Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սասնա Ծռերը» կոչ են անում շարունակել ազգային-ազատագրական պայքարը

Հունիս 05,2018 18:33

Զինված պայքարի էջը փակելու և կառավարությանն աջակցելու մասին

Սասնա Ծռերի զինված ապստամբության թիրախը ազգադավ և հանցավոր ռեժիմն էր։ Զինված ապստամբությունը, թեև վերջնական արդյունքի չհասավ, սակայն կտրեց ռեժիմի կյանքի թելը, սպառեց նրա փամփուշտները, ինչպես նաև վիժեցրեց Արցախը, իսկ հետագայում՝ նաև մեր ինքնիշխանությունն օտարին հանձնելու ծրագիրը։

Դրա շնորհիվ դուռ բացվեց ու հնարավորություն ստեղծվեց խաղաղ ապստամբության՝ քաղաքացիական անհնազանդության, միջոցով հաղթանակի հասնելու համար։

Զենքը վայր դնելիս մենք հայտարարեցինք, որ քայլը ժողովրդինն է։

Երկու տարին չլրացած՝ մեր իմաստուն ու արժանապատիվ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի և նրա ընկերների հմուտ առաջնորդությամբ ոգի առավ, միասնացավ, ոտքի կանգնեց, Քայլ արեց ու հրաշք հաղթանակով շահեց Քաղաքացիական Սարդարապատը։

Այսօր արդեն հեռացված է ազգադավ ու հանցավոր ռեժիմը, և մենք ունենք ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն։

Ուստի Սասնա Ծռերի որդեգրած ազգային-ազատագրական պայքարի այն էջը, որ պարտադրում էր զինված ապստամբության անհրաժեշտությունը, այլևս փակված է։

Պայքարի այս փուլում, քանի դեռ չի չեզոքացվել ռևանշի վտանգը և չի ամրագրվել ժողովրդի ամբողջական հաղթանակը, մեր կոչումն ու պարտականությունն ենք համարում վեր կանգնել քաղաքական տարաձայնություններից և ըստ ամենայնի աջակցել ժողովրդի վստահությունը վայելող Նիկոլ Փաշինյանի կառավարությանը պետականաշինության և ժողովրդի իշխանության ու իրավունքի գերակայության հաստատման բոլոր հարցերում։

Մեր բոլոր համակիրներին և աջակիցներին կոչ ենք անում հետևել այս տրամաբանությանը և ըստ այդմ շարունակել ազգային-ազատագրական պայքարը։

Մե՛նք են տերը մեր երկրի

«Սասնա Ծռեր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930