Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Փակ շուկայի» հարցը` ԱԺ-ում

Հունիս 05,2018 18:08

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում 2017 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ հիշեց «Փակ շուկայի» մասին: Ասաց`շենքը պատմամշակութային արժեք ուներ, բայց քանդվեց եւ թողնվեց «ֆուտլյարը». օրվա իշխանությունները, մշակույթի նախարարությունը որեւէ բան չկարողացան անել եւ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեց` նախատեսվո՞ւմ է այն, ինչ մնացել է շենքից, պահպանել, քանի որ վերականգնելու մասին խոսք չի կարող լինել:

Ալեն Սիմոնյանը հիշեց մշակույթի նախկին նախարարին էլ, որ իր մատուցմամբ`ցանկանում էր Օպերայի շենքի տանիքին ռեստորան կառուցել: Ինքը տեղյակ է, որ նոր նախարարը բացասաբար է արտահայտվել դրա վերաբերյալ: «Շենքը լուրջ արժեք լինելով՝ վրան անտենաներ են տնկած»,- ասաց նա՝ հավելելով, որ այդպիսով նախկին իշխանությունները «հաշվում են, թե Րաֆֆի Հովհաննիսյանի միտինգին քանի մարդ կա»:

Նախարարը խոստացավ` «ալեհավաքների եւ մյուս ավելորդությունների» մասին կփորձի ավելի լավ տեղեկանալ, հետո`լուծում գտնել:

«Փակ շուկայի» մասով էլ նախարարն ասաց` հայտարարություն կտարածեն` այսուհետ խստորեն հետեւելու են ցանկացած պատմամշակութային արժեք ներկայացնող շինության արտաքին տեսքի, այդ շենքի հետ կապված ցանկացած շինարարական գործողությանը. «Ինչ տեղի է ունեցել, արդեն գիտենք, նաեւ «Փակ շուկային» առնչվող հարցերը, բայց այսուհետ կխնդրեինք ահազանգել, եթե տեղեկություն լինի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930