Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռոմիկ Մանուկյանի որդին Շիրակի նորանշանակ մարզպետի հետ չի աշխատի․ նա ազատման դիմում է ներկայացրել

Հունիս 05,2018 17:50

Շիրակի նախկին մարզպետ, ներկայիս ԱԺ պատգամավոր Ռոմիկ Մանուկյանի որդին՝ տնտեսագետ Թաթուլ Մանուկյանը, որը 2,5 տարի է՝ հայեցողական պաշտոն էր զբաղեցնում Շիրակի մարզպետարանում․ Շիրակի մարզպետի օգնական էր, այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։

Այս մասին մեզ տեղեկացրեցին նրա կուսակից ընկերները՝ նշելով, որ վերջինս, մտնելով մարզպետարանի աշխատակիցների աշխատասենյակներ, ցտեսություն է ասել բոլորին։

Մենք փորձեցինք կապ հաստատել Թաթուլ Մանուկյանի հետ՝ հասկանալու, թե ինչո՞ւ է որոշել դիմում ներկայացնել, մի՞թե պատճառը նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանի այն հայտարարությունն է, թե կադրային փոփոխություններ են կատարվելու մարզպետարանում, սակայն նա այդպես էլ մեր հեռախոսազանգերը թողեց անպատասխան։

Հիշեցնենք, որ Թաթուլ Մանուկյանին աշխատանքի էր ընդունել ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը։

Ի դեպ, Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից արդեն հանվել են Թաթուլ Մանուկյանի լուսանկարն ու կենսագրական տվյալները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Թաթուլ Մանուկյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930