ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարի հարցը հետաձգվել է: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն ասաց՝ հետաձգման պատճառն այն է, որ հարկավոր է կուսակցության ղեկավարների որոշում:
Լենա Նազարյանը չհերքեց, որ խմբակցության ղեկավարի հարցում հակասություններ կան. «Քաղաքացիական պայմանագիր»-ը խմբակցության ղեկավարի պաշտոնում ցանկանում է տեսնել իրեն, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը՝ Էդմոն Մարուքյանին:
Խոսելով արտահերթ ընտրությունների մասին էլ՝ Լենա Նազարյանն ասաց. «Եթե կլինի որոշում, որ առանձին ենք գնում արտահերթ ընտրությունների, ապա այդ պարագայում կուսակցությունները գուցե որոշեն առանձին գործել: Տարբեր հարցեր են առաջանում: Մենք հակված ենք բոլոր տարբերակները քննարկել եւ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, սա էլ կփորձենք կոնսենսուսով լուծել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ