Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մի խումբ քաղաքացիներ Գեղարքունիքի մարզպետին դիմեցին աշխատանքի տեղավորման, բնակարանի ապահովման, դրամական աջակցություն ստանալու եւ այլ ակնկալիքներով

Հունիս 05,2018 17:16

Հունիսի 5-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Իշխան Սաղաթելյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Հաշվի առնելով դիմողների մեծ քանակությունը և որոշ մարդկանց տարիքն ու ֆիզիկական վիճակը՝ մարզպետը որոշեց ոմանց լսել մարզպետարանի բակում:

Մի խումբ քաղաքացիներ մարզպետին դիմեցին աշխատանքի տեղավորման, մանկապարտեզի վերաբացման, բնակարանի ապահովման, կոմունալ- կենցաղային խնդիրների կարգավորման, պետպատվերի շրջանակներում բուժման մեկնելու, առողջարանային ուղեգրերի տրամադրման, սեփականության իրավունքով հողամաս ձեռք բերելու, դրամական աջակցություն ստանալու ակնկալիքներով:

Իշխան Սաղաթելյանը լսեց նաև «Գավառի ՃՇՇ» ՓԲԸ աշխատակիցների գանգատը , որը կապված է ընկերության ղեկավարության կողմից աշխատակիցներին երկար տարիներ աշխատավարձ չտրամադրելու հետ:

Գեղարքունիքի մարզպետը քաղաքացիների կողմից բարձրացված որոշ խնդիրների տեղում պատասխանեց, իսկ լրացուցիչ ուսումնասիրության և քննարկման ենթակա դիմումները հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված ժամկետում:

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930