Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարը պատասխանեց Փաշինյանի բողոքին, որ ուղարկում են տուն, աբշիրնի ինֆարկտը խփի, նոր ստենտավորեն

Հունիս 05,2018 17:15

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում իր հայտնի ելույթներից մեկի ժամանակ խոսեց առողջապահական համակարգի խնդիրների մասին: Անդրադառնալով նաեւ սրտի անվճար ստենտավորման ծրագրին՝ նա ԱԺ-ում զավեշտալի դեպքեր պատմեց. «Մենք պայման ենք դնում, ասում ենք՝ պետք է շտապօգնությունով հասնես հիվանդանոց եւ սրտամկանը պետք է մահանալու պրոցեսի մեջ լինի: Հարեւանի 06-ով ասում են, պետք է չգայիր, ոչինչ, որ շտապօգնությունը մի ժամ ուշացել է, կամ մատոռը ճանապարհին խփել է: Ասում են՝ գնա հետ, էդ շտապօգնությունը նստի, արի: Երկրորդը՝ ասում են՝ ճիշտ է, 2 ժամից էդ ինֆարկտը ստանալու ես, բայց էս պահին կառավարության որոշման համաձայն դեռ չես ստացել: Արի գնա տուն, ինֆարկտը թող քեզ խփի՝ նորմալ, աբշիրնի, եթե բախտդ կբերի, կհասնես հիվանդանոց, այ էն ժամանակ մենք քեզ կստենտավորենք: Տասնյակ տարիներ մարդիկ մահացել են էս պարզ խնդրի պատճառով»: Նա վստահեցրեց, որ հիվանդությունների կանխարգելման համակարգ չի գործում ՀՀ-ում, պոլիկլինիկաները ջախջախված են, բացի ճնշում չափելուց, որեւէ հետազոտության համար ուրիշ տեղ են ուղարկում: Հիվանդանոցները քաշում, տանում են բոլոր լավագույն կադրերին: Մարզերում եւ քաղաքում այսօր պոլիկլինիկաներում կարող է կոտրած ոտքով գնաս՝ չհասկանան, բռնեն մերսում անեն:

Փաշինյանի բարձրացրած այս հարցերն այսօր Aravot.am-ը ուղղեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Նախարարը պատասխանեց. «Սրտի վիրահատությունների չափորոշիչը հենց հիմա վերանայում ենք, թե ինչի հիման վրա է հասնում այդ վիրահատությունը մարդուն պետպատվերի շրջանակներում: Իսկ վերանայում ենք, որովհետեւ կարողացել ենք ավելի լավ գներ բանակցել մատակարարների հետ, հետեւաբար կունենանք տնտեսում: Որ տնտեսումը չտանենք ուրիշ ծրագրերի վրա ծախսենք, մենք հավանաբար այն ցանկը, որը պետք է համապատասխանի անձը, որ իր համար ստենտավորում արվի, կլայնանա: Բայց դա հաստատ բոլորը չեն լինի, կլինեն բացառություններ, որովհետեւ պետությունը չի կարող ամբողջ բեռն իր վրա վերցնել»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, այլեւս պարտադիր չի լինի, որ շտապօգնության մեքենայով գնան, կարող են հարեւանի 06-ով էլ գնան՝ նախարարը պատասխանեց, որ կարեւոր չի, ոչ մի կապ չունի, թե այդ մարդը ոնց է հասել հիվանդանոց:

Ինչ վերաբերում է պոլիկլինիկաներին, որտեղ Փաշինյանն ասում էր, որ կարող ես կոտրած ոտքով գնաս՝ մերսում անեն՝ Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Կոնկրետ կոտրած ոտքով պետք չի պոլիկլինիկա գնալ, պետք է գնալ հիվանդանոց»:

Մանրամասները՝  տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930