Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդական հիմնադրամում «կորած» 326 մլն դրամը կվերականգնվի». Արայիկ Հարությունյան

Հունիս 05,2018 17:04

«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն այսօր խորհրդարանում, 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ խոսեց Երիտասարդական հիմնադրամի ոդիսականի մասին`մեծ գումարներ է տնօրինել, կրթաթոշակներ հատկացրել, հիմնադրամն, ըստ էության, վերածվել էր երիտասարդներին դեպի ՀՀԿ ուղղորդելու խողովակի: Ապա Կրթության նախարարից հետաքրքրվեց`ինչպե՞ս է պատկերացնում հիմնադրամի հետագա գործունեությունը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ լրացրեց գործընկերոջը` հիշեցնելով հիմնադրամի տնօրենի դեմ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ցուցմունքն այն մասին, որ տնօրենն ինքն իր հետ 326 մլն դրամի գործարք է կնքել:

«Շատ տարօրինակ հայտարարություն էր, որ որեւէ հիմնադրամի տնօրեն կարող է մեկ օրում 326 մլն դրամի գործարք հենց այնպես ստորագրել, որպես փոխառություն վերցնել, եւ հիմնադրամում դա հայտնաբերեն, երկու ամիս անց միայն»,- ասաց Արայիկ Հարությունյանը` հավելելով, որ հարցով զբաղվում են իրավապահները:

Իսկ հիմնադրամի գործունեության մասով էլ ասաց` որպես հիմնադրամի խորհրդի անդամ՝ առաջիկայում պատրաստվում են նախաձեռնել խորհրդի նիստ, ասաց, որ հիմնադրամում աուդիտ կիրականացվի: Արայիկ Հարությունյանն ասաց, որ կան որոշակի սոցիալական խմբեր, որոնց հիմնադրամը գումարներ էր վճարում. դա պետք է շարունակվի:

Նկատեց, որ հիմնադրամը բյուջեից գումարներ է ստացել, թոշակներ է նշանակել գերազանց ուսանողներին ու տարակուսեց`ինչո՞ւ դա նախարարությունը չի կարող անել. «Եթե այդ 326 մլն դրամ գումարն էլ վերականգնվի, Երիտասարդական հիմնադրամն արդեն իր գործառույթը կկատարի՝ արդարացիորեն վճարելով կրթաթոշակներ»:

«Կվերականգնվի՞»,- հարցրեց Նաիրա Զոհրաբյանը: Նախարարը հավաստիացրեց` կվերականգնվի:

ԿԳ նախարարը խոսեց նաեւ «Լույս» հիմնադրամի գործունեությունը դադարեցնելու մասին: Ասաց` իրենք տարբեր անհատների հետ քննարկման մեջ են, որ համարժեք հիմնադրամ ստեղծեն ու արտասահմանում սովորող երեխաները խնդիրներ չունենան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930