Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ պրոֆեսոր. «Եկեք Նիկոլից ավելի Նիկոլ չլինենք»

Հունիս 05,2018 16:55

«Եկեք Նիկոլից ավելի Նիկոլ չլինենք»,- վերընտրվելուց հետո ասաց ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը:

«Կարծում եմ, որ այսօր էյֆորիայի պատրանքների մեջ ենք, եթե մտածում ենք, որ ամեն ինչ միանգամից արմատախիլ է լինելու, այն բացասականը, որ տասնամյակների ընթացքում, անգամ մեր նորանկախ երկրում արմատավորված է, կարող է մեկ-երկու ամսում հիմնովին փոխվել: Դա այդպես չէ»,-հավելեց մեր զրուցակիցը:

Նրա համոզմամբ, բոլոր խնդիրների լուծումները պայմանավորված են մտածողության փոփոխություններով: Հայկ Սարգսյանն ասում է, որ այնպիսի պայմաններ պետք է ստեղծել, մարդը չփորձի հայտնվել կոռուպցիոն սխեմաներում. «Մեզ մոտ 50%-ի շրջանակում է կոռուպցիան, մինչդեռ, օրինակ, Սկանդինավյան երկրներում այդ թիվը 10%-ի սահմաններում է, որովհետեւ այդ երկրների բնակիչները գանձագողությամբ չեն զբաղվում, նրանք մտածում են, որ պետությունից գողանալը նշանակում է գողանալ իրենց ծնողներից ու երեխաներից»:

Միաժամանակ ԵՊՀ դեկանը նշում է, որ միայն ինքնաբավ երկրում կարող է լինել իրավագիտակցության բարձր աստիճան, մտածողության եւ արժեքային համակարգի փոփոխություն: «Ես այն համոզումն ունեմ ներքին, որ այս ոգեւորության ալիքն անպայման բարենպաստ նստվածք կունենա, կհանդիսանա այն հենքը, որի վրա «կվերընձյուղվի» նաեւ այն քաղաքացին, որը աղքատ չի լինի: Միշտ ասել եմ, որ աղքատ մարդը չի կարող գնալ արդար ընտրության, դեռեւս անցյալ տարի հարցազրույցներիցս մեկում նշել եմ, որ մարդկանց կենսամակարդակը կարող է բարձրանալ, եթե երկրում նոր ԱԺ լինի եւ արտահերթ ընտրություններ»,-հայտնեց պարոն Սարգսյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` 168 ժամի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930