Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու օդանավակայանը գեղեցկացնում են՝ պլանավորելով թռիչքներ նաև դեպի Շարժա

Հունիս 05,2018 16:46

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս պահին շինարարական աշխատանքներ են կատարվում «Շիրակ օդանավակայանում»․ մեծացնում են թե՛ ժամանման, թե՛ մեկնման սրահները։

«Շինարարական տարբեր տեսակի աշխատանքներ են կատարվում, նաև վերականգման աշխատանքներ են ընթացել։ Գեղեցկացնում ենք, որպեսզի կարողանանք ուղևորահոսքը շատացնել։ Տեսեք Սանկտ Պետերբուրգ թռիչք ևս ունենք, բայց մտածում ենք, որ միջազգային թռիչքներ ևս պետք է լինեն դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ, դեպի Շարժա։

Հիշում եք, որ մենք այս մասին պայմանավորվածություն ունեինք «Տարոն-Ավիա» ընկերության հետ։ Չգիտեմ, երևի բիզնեսը լավ չաշխատեց, չկարողացավ դիմանալ «Պոբեդայի» հետ մրցակցությանը, դեմպինգ եղավ, հնարավորություն չեղավ, որ «Տարոն-Ավիան» շարունակի աշխատել։

Տեսնենք, «Պոբեդան» խոստանում է ուղեթռիչքներ տարբեր քաղաքներ, Կրասնոդար թռիչք ունենք, Սամարա ունենք, շուտով Սոչի կունենանք։ Սանկտ Պետերբուրգը շատ կարևոր թռիչք է, որն ավելացավ, իսկ Մոսկվա, գիտեք, որ ամենօրյա թռիչք ունենք», -ասաց Սամվել Բալասանյանը։

Հիշեցնենք, որ երեկ Գյումրի կատարած այցի ժամանակ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ նոր կառավարությունն ամեն ինչ անում է հավասար մրցակցություն ապահովելու համար և աշխատանքներ է տանում «Տարոն-Ավիային» ավիաշուկա վերադարձնելու ուղղությամբ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930