Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարար. «Ունեմ կոնկրետ նամակներ, որտեղ կոնկրետ փաստեր կան կոռուպցիոն մեխանիզմների մասին, դրանք նույնպես հանձնվելու են իրավապահներին»

Հունիս 05,2018 16:45

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու իր թիմը դեռ վերլուծություններ չեն արել, նախորդ նախարարներից ո՞վ է ավելի շատ չարաշահումներ կատարել: Այդ մասին այսօր նախարարն ասաց` պատասխանելով լրագրողների հարցերին: Բայց մի բանում նա վստահ է`եթե կա կոռուպցիա, պետք է դրա մասին խոսել. «Ուսումնասիրություններն իրականացվում են, որոշ փաստեր արդեն կան, երբ կլինի փաթեթ, կհանդիպենք Լեւոն Մկրտչյանի, Արմեն Աշոտյանի հետ»:

Արայիկ Հարությունյանը կողմ չէ, որ իրավապահները հենց սկզբից մեծ մուտք ունենան կրթական ոլորտ. «Որոշ փաստեր տեսչական մարմնի միջոցով ստուգվում են: Ես ունեմ կոնկրետ նամակներ, որտեղ կոնկրետ փաստեր կան կոռուպցիոն մեխանիզմների մասին, դրանք նույնպես հանձնվելու են իրավապահներին: Աուդիտ ստուգումներ են իրականացվում, ասվել է, որ կան լուրջ խնդիրներ, երբ վերջնական լինեն՝ կհանձնենք իրավապահներին: Մենք չենք ուզում, որ ԱԱԾ-ով ահ ու սարսափ տարածվի դպրոցներում ու բուհերում: Ամեն դեպքում, բոլորը պետք է իմանան, որ օրենքը գործում է»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նախորդ ընտրություններում ՀՀԿ-ականների օգտին աշխատած դպրոցի տնօրենների գործի մասին էլ նախարարն ասաց. «Դա այնքան էլ հեշտ գործ չէ: Երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, իշխանությունների կամքը՝ վերացնել նման դեպքերը, ազդում է այդ երեւույթի նվազման վրա: Ամեն դեպքում, ես չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն: Նույն դպրոցներում եթե հարցնեք, կտեսնեք, որ կոռուպցիան զգալի նվազել է, դրամահավաքները զգալի նվազել են»:

Նա վստահեցրեց`որեւէ մեկը կուսակցական պատկանելության հետ կապված չի հեռացվելու աշխատանքից. «Դա սահմանադրությամբ ամրագրված իրավունք է: Որեւէ մեկը չի կարող անձին հեռացնել կուսակցական պատկանելության համար, եթե նա օրենքով պատժելի արարք չի արել: Ասեմ ավելին՝ քննարկում եմ ԿԳ նախարարի երրորդ տեղակալի պաշտոնում նշանակել մեկին, ով ՀՀԿ անդամ է»: Անուն`Արայիկ Հարությունյանը չտվեց:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930