Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն ու Հայաստանում Գերմանիայի դեսպանը քննարկել են ԱԺ ընտրությունների անցկացման, Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին վերաբերող հարցեր

Հունիս 05,2018 16:40

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին:

Վարչապետը կարևորել է հայ-գերմանական գործընկերության զարգացումը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է քայլեր ձեռնարկել, որոնք նոր ազդակ կհաղորդեն երկկողմ քաղաքական և տնտեսական կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը: «Մենք ողջունում ենք Գերմանիայի կողմից Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման և այլ ոլորտներում իրականացվող ծրագրերը: Պատրաստ ենք համատեղ աշխատանքով նոր մակարդակի բարձրացնել մեր երկրների  համագործակցությունը, որոնք կնպաստեն առևտրատնտեսական հարաբերությունների  ակտիվացմանը, ներդրումների ներգրավմանն ու դրանց արդյունավետ իրականացմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով նաև մեր երկրում տարբեր ուղղություններով նախատեսվող բարեփոխումների իրականացման գործում փոխգործակցության անհրաժեշտությունը:

Դեսպանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի Հայաստանի և Գերմանիայի միջև խթանել բազմոլորտ համագործակցությունը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ են այնպիսի նախաձեռնություններ, որոնք կխթանեն տնտեսության տարբեր ճյուղերում ներդրումային ծրագրերի իրականացումը: Մաթիաս Քիսլերը հեռանկարային է համարել փոխգործակցությունն արդյունաբերության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի և այլ ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին, Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Անդրադառնալով ընտրությունների մասին հարցին՝ վարչապետը կարևորել է Ընտրական օրենսգրքում այնպիսի փոփոխությունների իրականացումը, որոնք կերաշխավորեն դրանց ազատ, արդար և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացումը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930