Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության Մարտունու բաժնի ղեկավար պաշտոնատար անձինք իրենց աշխատակիցների աշխատավարձերից և պարգևավճարներից ապօրինի գումարներ են յուրացրել

Հունիս 05,2018 16:32

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ոստիկանության բաժնում պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը:

Այսպես, ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի ղեկավարության կողմից ապօրինի գումարներ են հավաքվել հիշյալ բաժնի ՊՊԾ դասակի ծառայողների աշխատավարձերից և պարգևավճարներից:

Մասնավորապես, պարզվել է, որ ոստիկանության Մարտունու բաժնի պաշտոնատար անձինք նույն բաժնի ՊՊԾ դասակի ծառայողների կողմից աշխատավարձերը ստանալուց և կանխիկացնելուց հետո ամիսներ շարունակ նրանցից պահանջել և ստացել են գումարներ՝ պատճառաբանելով, թե իբր պահումներ են կատարվում, կամ գումարները նախատեսված են կոմունալ ծախսերի համար:

Տվյալներ են ստացվել նաև, որ նույն եղանակով աշխատակիցներից գումարներ են պահանջվել և ստացվել վերջիններիս կողմից 2017-2018 թվականներին պարգևավճարներ ստանալու ժամանակ:

Կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930