Բելգիայում 13 մարդ է ձերբակալվել պրոֆեսիոնալ թենիսի ոլորտում խաղերի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման վերաբերյալ հետաքննության շրջանակում: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Բելգիայի և Հայաստանի հետ կապեր ունեցող հանցավոր խմբավորումը 2014թ. ի վեր կաշառել է պրոֆեսիոնալ թենիսիստներին՝ խաղերի արդյունքները դասավորելու համար, ինչի շնորհիվ հանցագործները մեծ օգուտներ են ստացել խաղադրույքներ կատարելու միջոցով:
Դատախազության հաղորդագրության համաձայն՝ դասավորված խաղերը սովորաբար տեղի էին ունենում ցածր վարկանիշով և հազվադեպ հեռարձակվող մրցաշարերի ժամանակ: Հայ-բելգիական հանցավոր խումբը այս գործողություններն իրականացրել է 2014 թվականից սկսած:
Հետաքննության ընթացքում բելգիացի քննիչները համագործակցել են Գերմանիայից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Սլովակիայից, Նիդեռլանդներից և Միացյալ Նահանգներից իրենց գործընկերների հետ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ