«Այդ գումարները խոհեմ ձեւով չեն ծախսվել։ Այն, ինչ նախատեսված է եղել եռամսյակի համար, ծախսվել է ավելի շուտ։ Մասնավորապես, խոսքը միջոցառումների մասին է. դրանց համար մոտ 1.2 մլրդ դրամ գումար է տարեկան հատկացվում`ընթացիկ ծախսերի ապահովման համար, ավելի շուտ են սպառվել այդ գումարները»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
Հիշեցնենք, օրերս, մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ, նախարարը հայտարարել էր, որ «պարտքով են» աշխատում:
Ըստ նրա, եթե նախորդ կառավարության կողմից ընթացք տրված ծրագրերն ամբողջությամբ հաստատվեն, ապա դրա համար գումարներն այս պահին չկան:
Բյուջետային չարաշահումների մասին գործեր, սակայն, ԱԱԾ չեն ուղարկվել:
Լիլիթ Մակունցը դժվարացավ պատասխանել հարցին`փոխնախարար Արեւ Սամուելյանը կշարունակի՞ պաշտոնավարել, թե`ոչ: Հիշեցնենք, նրան միշտ մեղադրել են հուշարձանների պահպանության ոլորտի գումարներն անարդյունավետ օգտագործելու մեջ:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ