Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԳ նախարար. «Դպրոցների ապաքաղաքականացումը կարճաժամկետ խնդիրներից մեկն է»

Հունիս 05,2018 16:02

«Երբ գիտության ոլորտի պատասխանատուներից մեկը երկիրը քոսոտ է անվանում, ցանկություն չի լինում գիտությամբ զբաղվել»,- այսօր խորհրդարանում 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Հիշեցնենք, նման հայտարարություն արել էր ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

ԿԳ նախարարի կարծիքով, եթե առկա ֆինանսական միջոցներն արդյունավետ ծախսվեն, կարելի է հաջողության հասնել նաեւ գիտության ոլորտում:

Խոսելով դպրոցներում դրամահավաքության ու կոռուպցիայի վերացման մասին էլ, նախարարն ասաց որ ինքը նման սխեմաներ երեւանյան դպրոցներում տեսել է. «Մեծ դրամահավաքներ են իրականացվում, երբ այս բոլորը բացվի եւ ճիշտ բաշխվի, ես ձեզ վստահեցնում եմ, որ կարող ենք հաջողությունների հասնել»:

Նախարարը կրկնեց` դպրոցների ապաքաղաքականացումը կարճաժամկետ խնդիրներից մեկն է, դպրոցների քաղաքականացված լինելը մեծ վնաս է հասցրել ոլորտին:

Նոր նախարարը կարծում է, որ «յուրաքանչյուր կրթության նախարարի հետ համակարգն այդ գույնով է ներկվել»:

Նա կհանդիպի մարզպետների, մարզպետարանների վարչության պետերի հետ եւ կխոսեն այդ խնդիրներից ձերբազատվելու մասին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930