Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՏՄՊՊՀ-ն պետք է գնահատական տար ՊԵԿ-ի գործունեությանը, բայց խնդիրը չի կանխել». տնտեսագետ

Հունիս 05,2018 15:56

ՀՅԴ Տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն այսօր «Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ 2016թ. սուպերմարկետներում մանրածախ առեւտուրն աճ է գրանցել, սակայն նախորդ տարում հազարից ավելի փոքր եւ միջին կրպակների գործունեության դադար է տեղի ունեցել: «Այսինքն, մանրածախ առեւտուրը գլխավորապես «գնացել» է սուպերմարկետների հաշվին: Բացի այդ, փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների արտագաղթ է գրանցվել»:

Անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից վերջերս սուպերմարկետներում բացահայտած հարկերից խուսափելու կոռուպցիոն սխեմաներին՝ փորձագետը մտահոգություն հայտնեց, որ ԱԱԾ-ն համակարգված չի գործում:

«Խոշոր գործարարների բիզնեսները պետության մեջ պետություն են դարձել. համակարգված պետք է գործել՝ աշխատելով այլ կառույցների եւ նախարարությունների հետ, այլապես տնտեսության մեջ խնդիրներ ու ցնցումներ կլինեն»,-ընդգծեց Սուրեն Պարսյանը: Նրա գնահատմամբ՝ սուպերմարկետներում կոռուպցիոն սխեմաների առնչությամբ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրավունք ունի պետեկամուտների կոմիտեի գործողություններին գնահատական գալ, մինչդեռ խնդիրը չի կանխել:

Ինչ վերաբերում է փաստին, որ կոռուպցիոն սխեմայի բացահայտումից հետո որոշ սուպերմարկետներ ժամանակավորապես բարձրացրին մի շարք պարենային ապրանքների գները, Պարսյանը կարծում է. «Դա ուժի ցուցադրում էր, որի հանդեպ անտարբեր մնաց ՏՄՊՊՀ-ն՝ այդպես հաստատելով, որ սուպերմարկետները գերիշխող դիրք ունեն: Մինչդեռ ՏՄՊՊՀ-ն վարույթ պետք է սկսեր ու հաստատեր, որ գների չհիմնավորված բարձրացում է եղել»:

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած նոր կառավարության ծրագրի մասին էլ տնտեսագետն ասաց. «Այն նման չէ նախորդներին, որովհետեւ այս կառավարությունը ձեւավորվել է քաղաքական կոնսենսուսի հիման վրա՝ ԱԺ փոքրամասնության կողմից: Եթե այս կառավարությունն իր ծրագրի կատարման գործում հաջողեց, կզգանք բոլորս»:

Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ-ն երեկ հանդես է եկել իրավիճակի մասին գնահատականներով ու հայտարարությամբ եւ որոշ սուպերմարկետների ճանաչել որպես գերիշխող դիրք ունեցողների:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930