Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստորեն, այսքան ժամանակ սուպերմարկետներն աշխատել են գերշահույթով». Բաբկեն Թունյան

Հունիս 05,2018 15:37

Տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը կարծում է, որ տնտեսության ոլորտում կոռուպցիոն սխեմաներն այնքան մեծ են, որ ԱԱԾ-ն դա որպես է սպառնալիք է դիտարկում եւ ինքն է զբաղվում խնդրի բացահայտմամբ: «Այդ գործողություններով ոչ միայն կոռուպցիոն սխեմաներն են մաքրվում, այլեւ տնտեսության իրական պատկերն ենք կարողանում տեսնել,- «Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից վերջերս սուպերմարկետներում բացահայտած հարկերից խուսափելու կոռուպցիոն սխեմաներին, ասաց նա: Բաբկեն Թունյանը, սակայն, գտնում է, որ ԱԱԾ-ն բոլոր գործարարներին պետք է ստուգի՝ անկախ նրանց քաղաքական կողմնորոշումից:

«Եթե Սամվել Ալեքսանյանի բիզնեսներն ենք ստուգում, բոլոր օլիգարխ-պատգամավորների եւ ոչ պատգամավորներինն էլ պետք է ստուգենք»,-ընդգծեց նա: Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած նոր կառավարության ծրագրին՝ Բաբկեն Թունյանը նկատեց՝ այն հստակություն չի պարունակում, բայց այս պահին չգիտենք էլ, թե տնտեսությունում ինչ վիճակ է: Ապա Բաբկեն Թունյանը մեկնաբանեց նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ սուպերմարկետներում ժամանակավոր թանկացումների առնչությամբ երեկվա հայտարարությունը, համաձայն որի՝ մեծությամբ առաջին 5 խոշոր սուպերմարկետները միասին զբաղեցնում են ընդհանուր մանրածախ առևտրի 15 տոկոսը, իսկ վիճակագրական վերջին տվյալներով՝ մանրածախ առևտրի օբյեկտների քանակը 17 հազար է:

«Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ունենք 50-ից ավելի աշխատող պահող հարյուր խանութներ, որոնց առեւտրաշրջանառության 40 տոկոսն է բաժին ընկնում: Այսինքն, իրական թիվը շատ ավելին է, քան ՏՄՊՊՀ-ինը:

Եթե սուպերմարկետներն այսօր ԱԱՀ-ով են աշխատում եւ այնքան ռեսուրս ունեն, որ գները կարող էին իջեցնել, նշանակում է՝ այսքան ժամանակ աշխատել են գերշահույթով»,-նկատեց Բաբկեն Թունյանը: Նրա բնորոշմամբ. «ՏՄՊՊՀ-ի գործն է՝ պարզել դա, իսկ պատիժներն ու տուգանքները ողջամտության սահմաններում պետք է լինեն: Ոչ-ոք չի շահի, եթե խոշոր տնտեսվարողն այնպիսի տուգանքի առաջ կանգնի, որ ստիպված լինի փակվել: Գործարարները հանցագործներ չեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930