Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես հիշեցի իրենց նշած տոկոսները եւ ապա պատկերը, տոկոս նշել չի նշանակում աշխատանք անել». Թանդիլյանը՝ ՀՀԿ-ին

Հունիս 05,2018 14:40

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանից այսօր Aravot.am-ը հարցրեց՝  ՀՀԿ-ականները քննադատում են, որ կառավարության ծրագիրը կենացների, բարի ցանկությունների նախադասություններ են, թվեր չկան, գրել եք՝ աղքատությունը պետք է կրճատվի, բայց ոչ մի տոկոս չեք գրել, թե ինչքա՞ն, շեմը ո՞րն է լինելու: Նախարարը պատասխանեց. «Ես հիշեցի իրենց նշած տոկոսները եւ ապա պատկերը, տոկոսների հարաբերակցությունը: Այնպես որ, տոկոս նշելը չի նշանակում աշխատանք անել: Նշեմ, որ ծրագիրը ինչի մասին է, ինչու է այդպիսին՝ իրողությունների ամրագրում է եւ դրանից ելնելով քայլերի առաջնահերթություն: Այնտեղ շեշտված է, որ մեկ տարվա ընթացքում արտահերթ ընտրությունների առաջնահերթություն ենք տեսնում: Այդ առումով ՀՀԿ պատգամավորի քննադատությունը հետաքրքիր է, լավ է, բայց ցուցանիշները, որոնք նշում են ու չեն կատարում՝ շատ ավելի վատ է»:

Մեր դիտարկմանը, որ մի տեսակ բումերանգի էֆեկտով ընդդիմությանը կարծես վերադարձնում են իրենց ասած քննադատությունները՝ Մանե Թանդիլյանն արձագանքեց. «Որովհետեւ ժառանգել ենք մի իրավիճակ, որը շտկման հնարավորություն պետք է փնտրենք ու գտնենք: 25-30 տարի այն համակարգերը, որը ներդրված է ու արդյունավետ չէ, տրամաբանական է, որ մեկ-երկու օրում լուծման ենթակա չեն»:

Նախարարը վստահեցրեց, որ ներկա կառավարությունն ունի այդ կամքը եւ արդյունքները կլինեն ավելի արագ, քան թե կարելի է պատկերացնել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930