Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքի նախարարը՝ իր կենսագրության որոշ դրվագներ թաքցնելու վերաբերյալ մեղադրանքների մասին

Հունիս 05,2018 14:31

«Չի հիմնադրվել նման կուսակցություն»,- Aravot.am-ի հարցին՝ ինչո՞ւ նախարարի կենսագրության մեջ նշված չէ այն դրվագը, որ նա եղել է «Ժողովրդավարական Հայաստան երիտասարդական կուսակցության» համահիմնադիր, փոխնախագահ, այսպես արձագանքեց ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

Հիշեցնենք՝ մամուլում նյութեր և տեսանյութեր տարածվեցին այն մասին, որ 2012-ին Մխիթար Հայրապետյանն ու իր խորհրդական Վաղարշակ Հակոբյանը ասուլիս էին հրավիրել և հայտարարել կուսակցություն ստեղծելու մասին:

https://www.youtube.com/watch?v=Xns9SIaLyI4

Խոսակցություններ էին շրջանառվում, որ նախագահական ընտրություններում կուսակցությունը պետք է աջակցի ՀՀԿ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Մամուլի ասուլիսի ընթացքում կուսակցության փոխնախագահ Մխիթար Հայրապետյանը չէր էլ բացառել, որ իրենք կարող են աջակցել ՀՀԿ թեկնածուին՝ համարելով, որ բոլոր կուսակցությունները գործում են ազգային շահին համապատասխան. «Ամեն ինչ պարզ կդառնա համագումարից հետո, սակայն տեսականորեն բոլոր քաղաքական ուժերի հետ էլ կարող ենք համագործակցել, քանի որ բոլոր կուսակցությունները գործում են ազգային պետական շահին համապատասխան. համենայնդեպս՝ այդպես գրված է նրանց ծրագրերում»:

Մխիթար Հայրապետյանն այս առիթով արձագանքեց. «Նման հայտարարություն բերեք, ցույց տվեք, որ ես Սերժ Սարգսյանի անունը տվել եմ՝ մեկ, երկրորդ՝ ցույց տվեք, որ «Ժողովրդավարական Հայաստան» անունով կուսակցություն երբևէ ՀՀ նորագույն Հայաստանի պատմության մեջ գրանցված եղել է: Եղել է մեկ մամուլի ասուլիս, որտեղ հայտարարվել է մեր մտադրությունների մասին, որ մի խումբ 21 տարեկան երիտասարդներ ցանկանում են նոր կուսակցություն հիմնել վերոնշյալ անունով: Թիմի ներսում բնականաբար շատ արագ խնդիրներ առաջացան. խոսքը մեկ-երկու շաբաթների մասին է, որովհետև իմ և Վաղարշակ Հակոբյանի ընդդիմադիր հայացքները, իսկ ես 2007-2008 թվականներից նման հայացքներ ունեի, գոնե թե դա արդեն պարզ է իմ քաղաքական կողմնորոշման մասով և բացի այդ, Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական ճանապարհի մասով: Նաև այն ժամանակ քննարկվում էր Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը և կոնկրետ ես և Վաղարշակ Հակոբյանը, բնականաբար, ընդդիմադիր թեկնածուին էինք կողմնակից: Թիմի ներսում պառակտում առաջացավ, երևի թե մեծամասնությունն առավել կենտրոնամետ և գուցե իշխանամետ հայացքներ ուներ և այդ իմաստով ինձ համար ուղղակի անընդունելի էր այդ թիմով ներկայանալը: Անգամ փաստաթուղթ չներկայացրինք պետռեգիստր և արդարադատության նախարարություն: Սա է եղել ընդամենը»:

Մեր այն դիտարկմանը՝ Սերժ Սարգսյանին աջակցելու հարց է հնչել ասուլիսին, որին ի պատասխան՝ հնչել է պատասխան, թե տեսականորեն բոլոր քաղաքական ուժերի հետ էլ կարող ենք համագործակցել, նախարարն արձագանքեց՝ խնդրում եմ Ձեզ…

Հստակեցմանը՝ կուսակցությունը չի՞ ստեղծվել, պարոն Հայրապետյանը պատասխանեց՝ ոչ և վստահեցրեց՝ յուրաքանչյուր ոք կարող է դրանում հավաստիանալ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Իսկ կարողա հանրությանը տեղեկացնեք ՀՀ-ն ԶՈՒ-մ չծառայելու պատճառների մասին?
    Սպասում ենք…….

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930