Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մանե Թանդիլյանը՝ չարաշահումների մասին. «Շատ հաճախ քաղաքացիները անհասցե հայտարարություններ են անում»

Հունիս 05,2018 14:27

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Կուտակային կենսաթոշակի մասին օրենքը կառավարության քննարկմանն է ներկայացվել. «Պատասխանը չի ուշանա, որովհետեւ բոլորը հասկանում են, որ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու այլ կերպ»:

Հարցին՝ 4-5 տարի է հետաձգվում են, ի՞նչ հաշվարկներ կան, մասնագետները գտնում են, որ 65 մլրդ դրամի չափով ֆոնդերին գումար չի ուղարկվել: Նախարարը պատասխանեց, որ մտադիր են այնպիսի համակարգ ներդնել, որ հետաձգման կարիք այլեւս չունենա:

Մանե Թանդիլյանը նշեց, որ ներդրման ժամանակահատվածում սկզբունքը խաթարվել է եւ դժգոհություն է առաջացրել, դա պետք է լուծվի: Ինչ վերաբերում է ռիսկայնությանը, այո, դա ռիսկային է, բայց հանդիպումներ ու քննարկումներ են անցկացնում, որ կուտակայինը քաղաքացուն ընտրության հնարավորություն ստեղծի. «Ես միշտ ընտրության կողմնակից եմ»:

Նախարարն ասաց, որ Հայաստանում ամենավատ մոդելը չի, որ ներդրվել է, կան հետաքրքիր լուծումներ, պարզապես համակարգը պետք է լինի ընդունելի մարդկանց համար:

Լրագրողները հետաքրքրվեցին չարաշահումներից: Նախարարը պատասխանեց, որ ԱԱԾ պետի հետ են հանդիպել, քաղաքացիներից ինտենսիվ բողոքներ ու նամակներ են ստանում: Հարցին՝ կա՞ն կոռուպցիոն չարաշահումներ՝ Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Շատ հաճախ քաղաքացիները անհասցե հայտարարություններ են անում: Ես միշտ իրենց դիմում եմ՝ առաջարկելով անուններով նշել, տեղ նշել, հասցե, որպեսզի կարողանա ուսումնասիրություններ իրականացնել: Հաճախ լինում է, ստուգում ենք ու գտնում ենք, որ այդքան էլ իրավիճակն այդպես չէ»:

Նախարարն ասաց, որ չարաշահումների տեղիք է տալիս հաճախ օրենքի անհստակությունը, հստակ չափորոշիչներ չհաստատելը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930