Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նեթանյահուի դեմ մահափորձ են պատրաստել. խմբավորումը չեզոքացվել է. ԶԼՄ-ներ

Հունիս 05,2018 13:59

Իսրայելական Shin Bet անվտանգության գործակալությունը հայտարարել է, որ Արևելյան Երուսաղեմում չեզոքացրել է Սիրիայի տարածքից ղեկավարվող ահաբեկչական խմբավորումը, որը մահափորձ էր պատրաստել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ: Այս մասին հաղորդում է i24news կայքը:

Խմբավորման անդամներից մեկը՝ 30-ամյա Մուհամադ Ջամալ Ռաշդահը, ձերբակալվել էր դեռևս ապրիլի 24-ին: Մի քանի շաբաթ անց Shin Bet-ը ձերբակալել է ևս երկու անձի, որոնց անունները չեն նշվում:

Տեղեկատվության համաձայն՝ Ռաշդահը նախատեսել էր ահաբեկչական գործողություններ իրականացնել տարբեր թիրախների դեմ, որոնց թվում է նաև Իսրայելի վարչապետը և Երուսաղեմի քաղաքապետ Նիր Բարքաթը:

Կասկածյալը, որը իսրայելական ID ունի, մտադիր է եղել հարձակումներ գործել նաև Երուսաղեմում տեղակայված կանադական անվտանգության ընկերության աշխատակիցների, ինչպես նաև ամերիկյան հյուպատոսությանը պատկանող շինությունների դեմ:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Shin Bet-ը հանգիստ կարող ենք հայատառ գրել՝ Շին Բեթ: Կամ նրա երկրորդ յապաւումը՝ ՇԱԲԱԿ: Իսրայէլի ներքին ապահովութեան կազմակերպութիւնն է: Ամերիկեան ՀԴԲ (FBI)-ի համարժէքը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930