Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մենք խնդիր չունենք բացարձակապես. ամեն ինչ օրինական է». սփյուռքի փոխնախարար

Հունիս 05,2018 13:37

«Մենք խնդիր չունենք բացարձակապես. 30 տարվա սահմանափակումը գործում է միայն մինչև օրենքի ուժի մեջ մտնելն արդեն իսկ այդ պաշտոնը զբաղեցնող անձանց պարագայում, հետևաբար ամեն ինչ օրինական է»,- լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Վաղարշակ Հակոբյանի նշանակման վերաբերյալ հնչած մտահոգություններն այսպես պարզաբանեց ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը:

Հիշեցնենք՝ մամուլում մտահոգություններ հնչեցին, որ ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի՝ Վաղարշակ Հակոբյանին խորհրդական նշանակումը հակաօրինական է, քանի որ նա չի համապատասխանում Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պահանջներին. «Սույն հոդվածով նախատեսված խորհրդականի պաշտոն կարող են զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող, հանրային ծառայության առնվազն երեք տարվա կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ ունեցող և 30 տարին լրացած անձինք»:

Փոխնախարարը մանրամասնեց. «Նախ, երբ հղում է արվում օրենքի որոշակի դրույթի, միանշանակ չէ, որ հենց այդ դրույթը գործելու է օրենքից դուրս: Ինչ- որ բաներ հղում անելիս պետք է օրենքը դիտարկել, ընդհանուր առմամբ, մյուս հոդվածի հետ համամասնորեն: Նույն հոդվածի 8-րդ մասում կա նշում, որ խորհրդական պետք է նշանակվի պաշտոնի անձնագրին համապատասխան. տվյալ պարագայում մեզ մոտ պաշտոնի անձնագրում խորհրդականի համար տարիքային 30 տարեկանի սահմանափակումը բացակայում է, և օրենքի տեսանկյունից այդ խնդիրը չկա»:

Դավիթ Սարգսյանը նաև հղում կատարեց նույն օրենքի 58-րդ հոդվածի 5-րդ մասին, որտեղ ասվում է, որ 30 տարվա ցենզը նշող 8-րդ հոդվածի 5-րդ մասը օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո վերաբերում է այն անձանց, ովքեր աշխատում են մինչև օրենքն ուժի մեջ մտնելը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930