Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բաց նամակ. քրեակատարողական ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հրամաններ կամ ցուցումներ, որոնք` հակասում են Սահմանադրությանը

Հունիս 05,2018 13:34

ՀՀ արդարադատության նախարար,

պարոն՝ Ա. Զեյնալյանին

Դիմող՝ Էդգար Հովհաննիսյանից

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Հարգելի պարոն՝ Զեյնալյան.

Ս/թ. փետրվարի 19-ին դիմել եմ ՀՀ արդարադատության նախկին նախարար՝ Դ. Հարությունյանին նշելով, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության նախկին պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու՝ Ա. Օսիկյանի իրավական ոլորտում ստեղծագործական գործունեության և վերադասությանը առաջարկություններ ներկայացնելու հետևանքով՝ ՀՀ ԱՆ 03.06.2015 թ. թիվ 235-Ն հրամանով անօրինական փոփոխություններ և լրացումներ են կատարվել՝ ՀՀ ԱՆ 18.12.2009 թ. թիվ 311-Ն հրամանի 1-ին և 7-րդ հավելվածների 5-րդ կետերում: ՀՀ ԱՆ 03.06.2015 թ. թիվ 235-Ն հրամանի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն՝ (որով սահմանվում են՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության ֆինանսական և հատուկ նշանակության ստորաբաժանումների գործունեության կարգերը) ՀՀ ԱՆ 18.12.2009 թ. թիվ 311-Ն հրամանի 1-ին և 7-րդ հավելվածների 5-րդ կետերը շարադրվել են հետևյալ նոր խմբագրությամբ՝

«5. Բաժինը գործում է Վարչության պետի կամ տվյալ ոլորտը համակարգող տեղակալի անմիջական ենթակայությամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով:», սակայն՝

ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կանոնադրությունը հաստատելու մասին » թիվ 1256-Ն որոշման հավելվածի 15-րդ կետի ժ) ենթակետի համաձայն՝ “վարչության պետը` օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում վարչությանը և քրեակատարողական հիմնարկներին ամրացված կամ դրանց օգտագործմանը հանձնված սեփականության պահպանության նկատմամբ, հանդիսանում է բյուջետային հատկացումների կարգադրիչը, (…)”:

ՀՀ Բյուջետային համակարգի մասին օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ “սույն օրենքի իմաստով բյուջետային հիմնարկներ են բյուջեներից ֆինանսավորվող պետական և համայնքային հիմնարկները”, իրավանորմի 2-րդ մասի՝ “պետական մարմնի պահպանման ծախսերի նախահաշիվն ընդհանուր հատկացումների սահմաններում հաստատում է դրա ղեկավարը` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով”:

ՀՀ Քրեակատարողական ծառայության մասին օրենքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ “քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանումը քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանում է և գործում է քրեակատարողական վարչության պետի անմիջական ղեկավարությամբ”:

ՀՀ Իրավական ակտերի մասին օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ “իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին”:

ՀՀ Իրավական ակտերի մասին օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ “Հայաստանի Հանրապետության իրավական ակտերը գործում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և սույն օրենքով սահմանված` առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտերի գերակայության սկզբունքի հիման վրա”, իսկ նորմի 2-րդ մասի` “իրավական ակտերի միջև հակասությունների դեպքում գործում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և սույն օրենքով նախատեսված ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերը, (…)”:

Ինչպես նաև նշել եմ, որ վերոնշյալը փաստում են, որ՝ ՀՀ ԱՆ 03.06.2015 թ. թիվ 235-Ն հրամանի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերը հակասում եմ առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին և խնդրել հարուցել վարչական վարույթ` իրավական փորձաքննության ենթարկելով՝ ՀՀ ԱՆ 03.06.2015 թ. թիվ 235-Ն հրամանի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերը, կայացնելով համապատասխան վարչական ակտ, սակայն 05.03.2018 թ-ին ստացել եմ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության իրավաբանական բաժնի պետ, արդարադատության գնդապետ՝ Մինաս Արաբյանի վերոնշյալ դիմումիս իրավազուրկ պատասխանը:

Վերոգրյալից ելնելով խնդրում եմ հարուցել վարչական վարույթ` իրավական փորձաքննության ենթարկելով՝ ՀՀ ԱՆ 03.06.2015 թ. թիվ 235-Ն հրամանի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերը, կայացնելով համապատասխան վարչական ակտ, քանի որ Քրեակատարողական ծառայության մասին ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ քրեակատարողական ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հրամաններ կամ ցուցումներ, որոնք` հակասում են Սահմանադրությանը, օրենքներին և այլ իրավական ակտերին, իսկ նույն իրավանորմի 2-րդ մասի համաձայն՝ քրեակատարողական ծառայողը սույն հոդվածի 1-ին մասում նշված հրամաններ կամ ցուցումներ ստանալիս պարտավոր է ղեկավարվել օրենքների պահանջներով` այդ մասին տեղյակ պահելով վերադասին:

Հարգանքով՝ Էդգար Հովհաննիսյան

28.05.2018 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930