Հունիսի 5-ին, ժամը 7.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 29 կմ-ի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը:
Պատահարի հետևանքով վարորդը՝ 1999 թ. ծնված Քերոբ Նիկողոսյանը, և ուղևորը` 1990 թ. ծնված Տիգրան Զեյնալյանը, տեղում մահացել են:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն