Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի տիկինը մշակութային ծրագրեր ունի

Հունիս 05,2018 13:16

Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած «Բյուրեղապակյա դղյակ» բալետային ներկայացմանը՝ մասնակցությամբ համաշխարհային եւ ճանաչված բալետի, օպերային արվեստի եւ թատրոնի ու կինոյի ռուս արտիստների, ներկա էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ հետ:

Քանի որ աշխարհում ընդունված է, որ նախագահների տիկինները զբաղվեն բարեգործական, մշակութային գործունեությամբ, «Առավոտը» Նունե Սարգսյանից հետաքրքրվեց՝ ակնկալե՞նք, որ ինքը եւս հանրությանը կներկայանա նման նախաձեռնություններով, նախագահի տիկինը պատասխանեց. «Ունեմ թղթին հանձնած բազում մշակութային ծրագրեր, որոնք դեռեւս պետք է հաստատվեն»: Ի պատասխան մեր հետաքրքրության՝ իսկ ո՞ւմ կողմից, տիկին Սարգսյանը հայացքն ուղղեց ամուսնուն:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

05.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել