Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկը ընդամենը 100 լսողական սարք էր բերել բաժանել, այնպես էին ոգեւորվել». Մարգարիտ Եսայանը՝ Թանդիլյանին

Հունիս 05,2018 12:30

ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն այսօր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին 2017-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց. «Կարեւոր է, որ նախարարությունը կատարի այն պարտականությունները, որն ունի պետությունը քաղաքացու նկատմամբ, ես հասկանում եմ ձեր վիճակն այսօր, նախորդ նախարարի կատարած գործողություններն եք ներկայացնում, ուզում եմ ուրախությամբ նշել, որ այդ թվերը ոգեւորիչ են, այնտեղ չկային բաներ, որ մեր քաղաքացիներին չէին բավարարում»:

Հետո Մարգարիտ Եսայանն ասաց, որ մարդիկ նախարարին ասում են՝ սոցապ նախարար. «Երբ ձեզ դիմում են՝ որպես սոցապ նախարար, զուտ բարեկամաբար խնդրում եմ ուղղեք, որովհետեւ ձեր նախարարությունը կոչվում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի»: Հետո նա հարցրեց՝ աշխատանքի ապահովման անձամբ ձեր տեսլականն ինչպիսի՞ն է, ունե՞ք ծրագիր կոնկրետ աշխատանքի ոլորտում նորարարություն մտցնելու, սոցիալական ոլորտում հասկանալի է, դուք անելու եք այն, ինչ բյուջեն է տալու:

Ուշագրավ է, որ երբ Մանե Թանդիլյանը զեկույցը ներկայացնելիս ասաց, որ լսողական խնդիրներ ունեցողներին սարքեր են տրամադրվել, Մարգարիտ Եսայանը հետաքրքրվեց՝ քանի՞ լսողական սարքեր են բաժանվել, որովհետեւ նրա խոսքով՝ «մեկը ընդամենը 100 լսողական սարք էր բերել բաժանել, այնպես էին ոգեւորվել, կարծես որեւէ մեկը մեր քաղաքացիներին էլ լսողական սարք չէր տրամադրել: Այդ 100 սարքը որքանո՞վ է թեթեւացրել նախարարության գործը»:

Նախարարը պատասխանեց, որ ժողովրդի խոսակցական բառն է սոցապնախարարը եւ իրենք աշխատանք են տանում նաեւ զբաղվածության ապահովման համար:

Ինչ վերաբերում է լսողական սարքերին՝ Թանդիլյանն ասաց. «Հաշմանդամություն ունեցող անձանց համար սայլակների տրամադրման կարգը փոխվել է, լսողական սարքերի մասով նույնպես ընթացքի մեջ է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930