Լրահոս
Օրվա լրահոսը

Թրեյսի Ջերման. «Բանակցություններին ընդառաջ՝ ադրբեջանական կողմը փորձում է առավելություն ստանալ դիրքային առումով». «168 ժամ»

Հունիս 05,2018 12:17

«Ներկայումս լայնածավալ ռազմական գործողությունները Ղարաբաղյան հակամարտության գոտում քիչ հավանական եմ համարում»,- այս մասին ասաց եվրոպացի ռազմական փորձագետ Թրեյսի Ջերմանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զորքերի տեղաշարժին եւ դրա հնարավոր պատճառներին:

Ըստ նրա՝ պատահական չի ընտրվել հայ- ադրբեջանական սահմանը և այս ուղղությունը։ Վերլուծաբանի կարծիքով՝ ադրբեջանական կողմը շատ լավ հասկանում է, որ այստեղ ցանկացած փոփոխություն անհանգստություն է պատճառելու հայկական կողմին, քանի որ սա անմիջականորեն Հայաստանն է։

«Կարծիքս այն է, որ բանակցություններին ընդառաջ՝ ադրբեջանական կողմը փորձում է առավելություն ստանալ դիրքային առումով»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե կա կարծիք, որ սահմանի այս հատվածում գործողություններ նախաձեռնելով՝ Ադրբեջանը ցանկանում է շեղել հայկական ԶՈՒ-ի ուշադրությունը և ավելի լայնածավալ գործողություններ սկսել ԼՂ-ի ուղղությամբ, վերլուծաբանն արձագանքեց՝ ասելով, որ տեսականորեն ոչինչ բացառել պետք չէ։

«Բայց կարծում եմ՝ ներկայումս նման բան չի լինի, քանի որ միջազգային համայնքը, ադրբեջանական կողմը որոշակի ակնկալիքներ ունեն ՀՀ նոր իշխանություններից, ինչը բնական է, պետք է տեսնեն, թե ինչպես է բանակցում ՀՀ նոր իշխանությունը, առանց բանակցելու նոր իշխանության հետ գործողությունները չափազանց խոցելի կարող են լինել, հատկապես, երբ միջնորդներն ակտիվորեն աշխատում են բարձր մակարդակի հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ։ Կարծում եմ՝ բարձրաստիճան հանդիպումը երկար սպասեցնել չի տա»,- ասաց Ջերմանը։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930