Լրահոս
Օրվա լրահոսը

«4000 դրամով այդ ի՞նչ լանչ պիտի լինի, գա՞ռ պիտի մատուցեն ամեն երեխայի համար, սև խավիա՞ր». Մխիթար Հայրապետյան

Հունիս 05,2018 12:08

«Այդ ինչպե՞ս է ստացվել, որ տարիներ շարունակ նույն կազմակերպություններն են տենդերներ շահել, այս առումով իմ՝ վերահսկողության ծառայության շատ անելիքներ ունեն»,- ՀՀ սփյուռքի նախարարությունում հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

Նա հավաստիացրեց, որ իրեն ծանրակշիռ փաստարկներ չեն ներկայացվում համապատասխան անձանց կողմից, որոնք իրականացրել են այդ մրցույթները: Պարոն Հայրապետյանը վստահեցրեց՝ իր, իր թիմի նշանակումով, հայրենիք-սփյուռք կենտրոնի տնօրենի նոր նշանակումով՝ Հակոբ Ասլանյանի գլխավորությամբ, բոլոր կոռուպցիոն ռիսկերն ինքնին սկսած տվյալ պահից կբացառվեն:

Նախարարը տեղեկացրեց, որ «Իմ Հայաստան», «Արի տուն», «Ամառային ճամբար» ծրագրերը կհետաձգվեն: Այնուհետև որոշ բացահայտումներ արեց ծրագրերում ոչ արդյունավետ ծախսերի, ինչ-ինչ կասկածների մասին:

Մխիթար Հայրապետյանը, խոսելով «Արի տուն» ծրագրի մասին, մանրամասնեց. «Երեխաների երկուանգամյա սննդի համար ներկայացված է ութ հազար դրամ: Պարզ է, չէ՞ 4000 դրամով այդ ի՞նչ լանչ պիտի լինի, գա՞ռ պիտի մատուցեն ամեն երեխայի համար, սև խավիա՞ր: Այստեղ խնդիրներ կան, այո, միգուցե օրինական առումով կարող ես քեզ նման շռայլություն թույլ տալ, բայց ամեն մի դրամը, որ հարկատուն մեզ է վճարել առավել արդյունավետ ու նպատակամղված ծախսել: Այս իմաստով լուրջ կասկածներ ունեմ»:

Նախարարը փաստեց՝ տարիներ շարունակ նույն հյուրանոցն է հյուրեր ընդունել. «Իքս հյուրանոցից մեկ- մեկուկես կիլոմետր է, երեխային տեղափոխելը ԵՊՀ և հետ բերելը 1300 դրամ: Ինձ մոտ առնվազն առաջանում է հարց՝ ի՞նչ չափորոշիչներով է հաստատվել տվյալ գումարը: Անգամ, եթե մեկ երեխայի, մեկ տաքսիով տանում- բերում ես՝ 1200 դրամ է անում, բայց գոնե այդ տաքսիի մեջ կարող էին նստել օրինակ, չորս երեխաներ: Սա արժեհամակարգի, փիլիսոփայության մասին է խոսում: Չեմ ուզում ամպագորգոռ բառեր ասել, փողեր մսխելու մասին ասել, բայց չի բացառվում, որ դրա մասին էլ խոսենք: 1300-ը, երբ տարիներով բազմապատկենք, կտեսնենք, թե ինչ գումարների մասին է խոսքը»:

Նախարարի տեղեկացմամբ՝ առաջիկայում «Սփյուռք» ամառային դպրոց և «Արի տուն» ծրագրերը կմիավորվեն և դրանց ընդհանուր սկզբունքների հիման վրա մեկ ընդհանուր ծրագիր կկազմակերպվի և մեկ նոր ծրագիր էլ կներկայացվի:

Հարցին՝ որքա՞ն ծրագրեր էին նախատեսված նշված երեք ծրագրերի համար՝ պարոն Հայրապետյանը պատասխանեց. «Արի տուն» ծրագրի համար նախատաեսված բյուջեն 92 միլիոն դրամ էր, «Սփյուռք» ամառային դպրոցի համար 113 միլիոն դրամից մի քիչ ավելի և «Իմ Հայաստան» փառատոնի համար՝ 85 միլիոն դրամ: Կան համապատասխան մարմիններ, որոնք կուսումնասիրեն և հանրությանը կներկայացնեն, թե արդյոք հիմնային էին մեր կասկածներն ու մտահոգությունները»:

Անդրադառնալով կադրային ջարդ անել-չանելու հարցին՝ Մխիթար Հայրապետյանն ասաց. «Երբ բացահայտվում է կոռուպցիա, և տվյալ անձնավորությունը պիտի պատասխան տա ֆինանսական տարատեսակ մախինացիաների համար, ի՞նչ կադրային ջարդի մասին է խոսքը: Ոչ իհարկե»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ծրագիրը հետաձգումը բերելու է ֆինանսական որոշակի կորստի մասնակիցների համար, քանի որ ստիպված են լինելու փոխարինել նախկինում գնված ավիատոմսերը։ Հիմա ձեզ հարց պարոն նախարար դուք պատրաստվում եք փոխհատուցել մասնակիցների կրած վնասները և ինչ կարգով?

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/06/05/961923/

    © 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  2. Հ.Շ. says:

    Մենք բացառապէս սեփական – այսինքն, ոչ իսկ միութենական – միջոցներով, 400 երեխաներու եւ պատանիների համար – անշուշտ – լիովին անվճար ճամբար կը կազմակերպենք, երեք շաբաթների տեւողութեան: Մասնակիցները Երեք անգամ սնունդ կը ստանան, ներառեալ օրուայ հիմնական ճաշը, ամէն օր անպայման մսով կամ հաւով: Մօտ 20 ճամպրուկ ապրանքներ կը տանինք մեր հետ եւ կը գնենք տեղւոյն վրայ, ու ամէն անգամ զանոնք ամբողջովին կը բաշխենք երեխաներին, յաջորդ տարի նորը բերելով: Ընդհանուր պիւտճէ՝ 30 000$. you do the math.

    Ո՛Չ ՄԻ ԿՈՊԵԿ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՒ ՉԵՆՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՈՉ ՄԻ ՊԵՏՈՒԹԻՒՆԻՑ, ՆԵՐԱՌԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱՐՑԱԽԻ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻՑ. ոչ մի կոպեկ, երբեք.

    http://www.shoushisummercamp.org

  3. Պարոն նախարար ձեր բերված փաստերը, մասնավորապես մեկ մասնակցի վրա ծախսվող գումարը չի համապատասխանում իրականությանը։ Ու դա հստակ է և անեգբա։ կարծես թե դուք չեկ տիրապետում իրավիճակին։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930