Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական անգամ իջեցնում է ոսկյա իրերի գրավով վարկերի տոկոսադրույքները

Հունիս 05,2018 12:03

ՎՏԲ-Հայաստան Բանկը, հավատարիմ մնալով հաճախորդների համար լավագույն պայմաններով վարկերի տրամադրման գաղափարներին, հայտարարում է ոսկյա իրերի գրավով վարկերի տոկոսադրույքների, ինչպես նաև դրանց նկատմամբ կիրառվող միջնորդավճարների հերթական նվազման մասին:

Բանկը հնարավորություն է տալիս հաճախորդներին ձևակերպել ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր հետևյալ շահավետ պայմաններով.

-2%* ՀՀ դրամով վարկերի համար, 1%* ԱՄՆ դոլարով վարկերի համար,

-վարկը տրամադրվում է ոսկու արժեքի մինչև 150% – ի չափով,

-վարկի մարման ժամկետ՝ մինչև 5 տարի, ընդ որում վարկի մարման եղանակը ընտրվում է հաճախորդի կողմից իր հայեցողությամբ,

-վարկի գումար՝ մինչև 3,000,000 ՀՀ դրամ (կամ համարժեքը ԱՄՆ դոլարով):

Բացի այդ, ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում է հատուկ առաջարկ վերաֆինանսավորվող լոմբարդային վարկերի համար: Տեղափոխելով իրենց ոսկյա իրերի գրավով վարկերը այլ բանկերից կամ վարկային կազմակերպություններից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան ստանալ վարկի գումար՝ գրավի արժեքի մինչև 30%-ով ավելի չափով:

Ձևակերպելով ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր ՎՏԲ-Հայաստան Բանկում, հաճախորդները կօգտվեն նաև հետևյալ առավելություններից.

-վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում;

-վարկի ձևակերպումը կատարվում է տեղում և տևում է ընդամենը մի քանի րոպե.

-վարկ ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ՝ անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ):

ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկավորման պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, Միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով:

* Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 16.5% ՀՀ դրամով վարկի դեպքում, 15.5% ԱՄՆ դոլարով վարկի դեպքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930