Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու տասնամյակ շարունակ ՀՀԿ-ն է եղել Հայաստանում ժողովրդավարության հիմնական արգելակող ուժը. «Ժողովուրդ»

Հունիս 05,2018 11:49

Երբ խնդիրները լուծելու ժողովրդավարական ուղու մասին խոսում են Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացուցիչները, միանգամայն հասկանալի է։ Ի վերջո, հենց նրանք կարողացան Հայաստանում «թավշյա» հեղափոխություն իրականացնել, ինչն էլ պայմաններ է ստեղծել երկրում ժողովրդավարության ամրապնդման համար։ Ըստ այդմ՝ այսօր կարող են ի տես աշխարհի «գլուխ գովել»։

Բայց երբ ՀՀԿ ներկայացուցիչներն են նման թեմաներից խոսում՝ ներկայացնելով այն որպես մեծագույն ձեռքբերում, մեղմ ասած, ծիծաղելի է։ Սա թեկուզ այն պատճառով, որ հենց ՀՀԿ-ի դեմ էր ուղղված «թավշյա» հեղափոխությունը, եւ ՀՀԿ-ն էր ամեն գնով դիմադրում դրան։

Բացի այդ, այս կուսակցությունը, քսան տարի շարունակ լինելով Հայաստանի իշխանության ղեկին, այդ ընթացքում ամեն կերպ ոտնահարել է ժողովրդավարական արժեքները, ընթացել խնդիրները լուծելու ոչ ժողովրդավարական ուղիով՝ վտանգելով պետության անվտանգությունը։

Դե իսկ ՀՀԿ իշխանության տարիներին հանրության բարեկեցության ապահովման մասին խոսելն աբսուրդի ժանրից է. ընդհաառակը, նրանց օրոք աղքատությունը գնալով միայն խորացել է, արտագաղթն ավելացել։ Երկու տասնամյակ շարունակ ՀՀԿ-ն է եղել Հայաստանում ժողովրդավարության հիմնական արգելակող ուժը՝ դրանով իսկ վտանգելով պետության անվտանգությունը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930