Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մի այնպիսի եղելության առջեւ են կանգնեցնում մեզ, որը հնարավոր չէ զուտ սիրո եւ համերաշխության կանոնով ամոքել. «Հրապարակ»

Հունիս 05,2018 11:19

Ելնելով երկրում առկա՝ բազում բարդ հիմնախնդիրներից, որոնց պատճառով ուղղակիորեն փլուզվել է տնտեսությունը, ամենուր արմատավորվել կոռուպցիա, անօրենություն, աղքատության ու արտագաղթի ահռելի չափեր, ելնելով այն հանգամանքից, որ երկար տարիներ ապրել ենք բառիս բուն իմաստով կեղծիքի, սվաղի, ատելության ու թալանի միջավայրում, որում, բացի նախկին իշխանությունից, (դժբախտաբար՝ այդ իշխանության դրդմամբ) ներգրավված են եղել նաեւ ժողովրդի ստվար հատվածներ, ահա՝ այս տեսանկյունից ամբողջովին ըմբռնելի են այս սիրո եւ համերաշխության եզրույթի առարկայական դերն ու նշանակությունը, որը, ինչ խոսք, ունակ է բոլորովին նոր տրամադրություն, նոր ոգեւորություն փոխանցել մարդկանց։

Այնուամենայնիվ, գրեթե բոլոր բնագավառներում, հասարակական կառույցներում ջրի երես դուրս եկած ողջ աղտը, ողջ կեղծիքը, պատճառահետեւանքային կապերի ողջ փաթեթի բացահայտումը կարկամելու աստիճան մի այնպիսի եղելության առջեւ են կանգնեցնում մեզ, որը հնարավոր չէ զուտ սիրո եւ համերաշխության կանոնով ամոքել։ Միակ միջոցը ժամ առաջ օրենքի տառը պահպանելով՝ առանց կաշկանդվելու, պատասխանատվության հրավիրել մեղավորներին։

Ոչինչ չի խանգարում, որպեսզի «սիրո եւ համերաշխության» եզրույթը մշտապես կիրարկվի որպես էթիկական, լավ՝ թեկուզ որոշակիորեն քաղաքական, ուղենիշ՝ նույնիսկ բոլոր դեպքերի համար։ Օրենքի, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների, կատարած հանցագործության համար նախատեսվող պատժի ու պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների պահպանումն արդեն իսկ միտված է այդ գաղափարին։ Հիմնականում ՀՀԿ-ականների կողմից (եւ ոչ միայն նրանց) մի միտում է սկզբնադրվում՝ տարբեր առիթներով մատնացույց են անում, հիշեցնում. «Բա ասում էիք սիրո եւ համերաշխության հեղափոխություն է»։

Արամ ՊԱՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930