Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավանում տեղի ունեցած դեպքերով քաղաքապետարանի եւ Ավանի աշխատակցներն ազատ են արձակվել. «Հայկական ժամանակ»

Հունիս 05,2018 11:13

Ապրիլի 22-ին Ավան վարչական շրջանում ցուցարարների մեքենաները մահակներով ջարդուփշուր արած, զանգվածային անկարգությունների կասկածանքով ձերբակալվածներից երկուսը ազատ է արձակվել:

Խոսքը՝ օրեր առաջ ձերբակալված Ավանի թաղապետարանի հարկային բաժնի պետ Կարեն Տոնոյանի եւ Երեւանի քաղաքապետարանի առաջատար մասնագետ Էդմոն Պետրոսյանի մասին է: Նրանց ձերբակալումը մեկ այլ դատավոր իրավաչափ է համարել, սակայն կալանավորման միջնորդությունը քննող դատավորը մերժել է քննիչի միջնորդությունը եւ դատարանի դահլիճից ազատ արձակել երկուսին էլ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

ՀՀ գլխավոր դատախազությունից երեկ հետաքրքրվեցինք, թե գործը հսկող դատախազը բողոքարկել կամ պատրաստվո՞ւմ է բողոքարկել դատարանի այս որոշումը: Ի պատասխան մեր հարցին հանրային կապերի բաժնից պատասխանեցին հետեւյալը. «Դատախազությունն ուսումնասիրում է գործը եւ դրա համար նախատեսված դատավարական ժամկետներում կհստակեցվեն հետագա ընթացքի լուծմանն առնչվող հարցերը»:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930