Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատելով Դավթյանի՝ մինչեւ ԳՇ պետի պաշտոնում նշանակվելը հանձնաժողով ներկայացված հայտարարագրերից, նա, նախորդ ԳՇ պետերի համեմատությամբ, «աղքատ» գեներալ է. «Հրապարակ»

Հունիս 05,2018 11:03

ՀՀ   ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր   Արտակ Դավթյանն օրենքով սահմանված ժամկետում պետք  է  Բարձրաստիճան  պաշտոնատար  անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնի իր՝ պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ ունեցած գույքի, եկամուտների ու փոխկապակցված անձանց հայտարարագիրը, որը դեռեւս հասանելի չէ հանձնաժողովի կայքում։ Դատելով Դավթյանի՝ մինչեւ ԳՇ պետի պաշտոնում նշանակվելը հանձնաժողով ներկայացված հայտարարագրերից, նա, նախորդ ԳՇ պետերի համեմատությամբ, «աղքատ» գեներալ է եւ, ինչպես ռուսական ասացվածքն է ասում՝ «Ни кола, ни двора»:

ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի պաշտոնն ստանձնելիս Դավթյանի ներկայացրած հայտարարագրում ոչ մի շարժական, անշարժ գույք նշված չէ։ Նա հայտարարագրել է միայն 1 մլն 500 հազար դրամ դրամական միջոց, ինչպես նաեւ աշխատավարձը՝ 3 մլն 271 հագար 662 դրամ։

5-րդ բանակային կուրպուսի հրամանատարի պաշտոնում ներկայացված հայտարարագրում՝ 2017 թ., պաշտոնյան տարեսկզբին որպես դրամական միջոց հայտարարագրել է 1 մլն 500 հազար դրամ, որը տարեվերջին աճել է ու դարձել 1 մլն 950 հազար դրամ։ Հայտարարագրում նշված է նաեւ Դավթյանի եկամուտը, որը կազմում է 6 մլն 574 հազար 246 դրամ:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930