Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Զինվորին կբերենք, թող մահանա հրապարակում, բոլորիս աչքի առաջ». Սուրեն Սարգսյանի անդրադարձը օգնության կարիք ունեցող, հաշմված զինվորի խնդրին

Հունիս 05,2018 10:53

Ինչպես արդեն տեղեկացրել էինք Դավիթ Թադևոսյանը, ապրիլյան պատերազմի օրերին, զինծառայության է եղել Արցախում: Անսպասելի պատերազմական գործողություններից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է, և զինվորին ուղղաթիռով հասցրել են Երևան: Շուրջ 2 ամիս անգիտակից վիճակում եղել է հիվանդանոցում: Բժիշկներին հաջողվել է նրան օգնել, սակայն հաշմված զինվորի հիմնական բուժման համար այդպես էլ ո՛չ ՊՆ-ն, ո՛չ էլ այլ կառույցներ գումար չեն տրամադրում՝ անհիմն և անընդունելի պատճառաբանություններով: Դավիթի մայրը՝ տիկին Հասմիկը, թակել է գրեթե բոլորի դուռը, մի կերպ, մասնավոր ճանապարհով, որոշ բարերարներից հավաքել է 5000 եվրո գումար, սակայն մնացյալ 7000 եվրո-ն այդպես էլ որևէ կառույց չի ցանկանում տրամադրել, իսկ զինվորի վիճակն օր օրի ավելի է վատանում:

Հաղորդման ընթացքում օգտագործել ենք նաև կադրեր, որտեղ երևում է՝ ցնցումները սկսել են հաճախակի կրկնվել և ավելի երկար տևել: Եթե երիտասարդի վիճակը ծայրահեղ չլիներ և բուժման համար՝ արտասահման մեկնելը ժամ առաջ անհրաժեշտ չլիներ կազմակերպել, այս կադրերը, ելնելով էթիկայի կանոններից, գուցե չհրապարակեինք:

Ի դեպ, հաշմված զինվորի ընտանիքի անդամները, խնդրին տեղյակ հասարակական կազմակերպության անդամները որոշել են ծայրահեղ միջոցի դիմել: Վաղը՝ չորեքշաբթի օրը, նրանք կհավաքվեն կառավարության մոտ: Եթե լուծում չգտնվի, հաջորդ օրը, Դավթի հետ միասին, կգան հրապարակ: Մենք կշարունակենք լուսաբանել և ներկայացնել դեպքերի ընթացքը:

Թեմայի մանրամասները՝ տեսանյութում:

Սուրեն Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930