Կրթական ոլորտը Հայաստանում անմխիթար վիճակում է. դպրոցները կուսակցականացված էին, տնօրեններն ու ուսուցիչները տարիներ շարունակ ընդգրկված էին ընտրությունները կեղծելու գործընթացի մեջ, բոլոր առարկաների դասավանդումը ժամանակակից պահանջներից հետ է մնացել առնվազն 40 տարով: Պետք են գործուն քայլեր, որոնք, ինչպես մեր հասարակական կյանքի մնացած ոլորտները, այդպես էլ այս մեկը դուրս կբերեն ճահճային վիճակից:
Բայց եթե այլ բնագավառներում՝ կոռուպցիայի, ստվերի եւ պաշտոնյաների անպատժելիության դեմ պայքարի եւ այլ ոլորտներում, հնարավոր է արագ եւ շոշափելի արդյունքների հասնել, ապա կրթության ոլորտում, իմ կարծիքով, պետք է զգուշավոր եւ շրջահայաց մոտեցում:
Եվ այստեղ դարձյալ ուզում եմ անդրադառնալ պատմական փորձին՝ հասկանալով, իհարկե, որ բոլոր համեմատությունները պայմանական են: 1917 թվականին ռուս բոլշեւիկները գալով իշխանության՝ ստեղծեցին «արտակարգ հանձնաժողով» («չեկա»), որը պետք է իրականացներ կտրուկ քայլեր՝ իրենց քաղաքականությունը, որը նրանք կոչում էին «պրոլետարիատի դիկտատուրա», իրականացնելու համար: «Չեկա»-ի ղեկավար նշանակվեց Ֆելիքս Ձերժինսկին՝ մոլեռանդ, անողոք հեղափոխական, որն աջուձախ պայքարում էր հակահեղափոխականների, սաբոտաժ անողների, հարուստների, ցարական ռեժիմի մնացորդների դեմ:
Բայց բոլշեւիկները հասկանում էին, որ միայն «պրոլետարիատի դիկտատուրայով», միայն «չեկա»-ով նոր երկիր չես կառուցի, եւ լուսավորության նախարար էր նշանակվել Անատոլի Լունաչարսկին՝ գրող, թարգմանիչ, արվեստաբան, որն իր արմատներով սերտորեն կապված էր նախորդ՝ ցարական մտավորականության հետ: Նա, իհարկե, նույնպես բոլշեւիկ էր եւ հեղափոխական, բայց միշտ մի փոքր «առանձնացված էր» Լենինի եւ Տրոցկու թիմից: Լունաչարսկու վրա դրված էր երկու կարեւորագույն խնդիր՝ նոր երկրի կառուցմանը հնարավորինս մասնակից դարձնել հին՝ ցարական վերնախավին եւ ձեւավորել նոր վերնախավ եւ նոր մշակույթ՝ այդ բառի լայն իմաստով: Այդ խնդիրը նա հաջողությամբ կատարում էր մինչեւ 1930 թվականը՝ մինչեւ որ Ստալինը նրան պաշտոնանկ արեց:
Այս ոլորտը, ինչպես տեսնում եք, ավելի պահպանողական է՝ մերժել այն, ինչ կա՝ միայն այն պատճառով, որ դա ստեղծվել է «նախորդ ռեժիմի» ժամանակ, նսեմացնել այդ «ռեժիմի» ժամանակ աշխատած ուսուցիչներին եւ դասախոսներին, պարզապես խելամիտ չէ: «Նոր տիպի» ուսուցիչներ եւ դասախոսներ պատրաստելու համար տասնամյակներ են հարկավոր: Իսկ այս պահին եթե ներկայիս ուսուցիչները գնան, ես, ճիշտն ասած, չեմ պատկերացնում, թե ո՞վ կհամաձայնի դպրոցում ուսուցիչ աշխատել 80-120 հազար դրամի դիմաց:
Մի դիտարկում եւս. եթե մարդը հեղափոխության ժամանակ ճանապարհներ չի փակել եւ մեքենաների դիմաց չի պառկել, դա դեռ չի նշանակում, որ նա դեմ է Նոր Հայաստանին:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
պահպանողականութեան մասին, թէեւ հակասութիւն չկայ վերեւ գրուածին հետ, սակայն թոյլ տուէք մի յստակացում՝ հակառակ տարածուած սխալ ըմռնողութեան մը, այդ յղացքը չի նշանակում՝ կուրօրէն եւ յամառօրէն կառչիլ միայն հին ու հնամաշ բաների, կտրականապէս մերժել որեւէ նորութիւն, փոփոխութիւն, հոլովոյթ, եւայլն.
պահպանողականութեան սահմանումն է՝ պահել ինչ որ լաւն է, բարելաւել ինչ որ վատ է. եւ ոչ թէ, տեւաբար ու անդադար, թափել ամէն բան որ կայ, հնարելու համար նոր բաներ.
հինը ուղղակի հոմանիշ չէ վատի, ոչ ալ նորը՝ լաւի…
իսկ վերջապէս, “If it ain’t broke, don’t fix it”, ինչպէս կ’ըսեն
Անդրադառնանք պատմական փորձին եւ համեմատենք: 1990 թվականին «հայ» ՀՀշները՝ «բոլշեւիկները» (մեծամասնականները), գալով իշխանության՝ ստեղծեցին «արտակարգ հանձնաժողով պաշտպանության եւ ներքին գործերի» («չեկա պօ դերեվենսկի»), որը պետք է իրականացներ կտրուկ քայլեր՝ իրենց քաղաքականությունը, որը նրանք կոչում էին «պլորետարիատի դեմոկրատյա», իրականացնելու համար: « դերեվենսկի Չեկա»-ի ղեկավար նշանակվեց Վազգեն Սարգսյանը՝ մոլեռանդ, անողոք հեղափոխական, որն աջուձախ պայքարում էր հակահեղափոխականների, սաբոտաժ անողների, հարուստների, կոմունիստական ռեժիմի մնացորդների դեմ: Բայց ՀՀշները հասկանում էին, որ միայն «պլորետարիատի դեմոկրատյայով», միայն «չեկա պօ դերեվենսկի»-ով նոր երկիր չես կառուցի, եւ լուսավորության նախարար նշանակվեց պոլիտեխնիկի էլեկտրիկ Արեգ Գրիգորյանը…
Մի դիտարկում՝. եթե մարդը հեղափոխության ժամանակ ճանապարհներ է փակել եւ մեքենաների դիմաց պառկել, դա դեռ չի նշանակում, որ նա հոգեբուժարանից չի փախել: