Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանն այս օրերին Բուդապեշտում մասնակցում է Լողի եվրոպական միության 2018 թվականի համագումարին, որտեղ կարեւոր օրակարգային հարցերից մեկը լուծվել է հունիսի 2-ին: Այդ օրը ընտրվել են կոմիտեների չորս անդամներ:
Չնայած Հովսեփ Մեսրոպյանը հունիսի 1-ին արդեն Երեւանում չէր, սակայն նա Aravot.am-ին մեկնելուց առաջ ասել էր, որ իր ղեկավարած Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի ՕՀՄՄՊԴ-ում ինչպես միշտ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ պատշաճ մակարդակով նշվելու է Երեխաների պաշտպանության օրը: Հունիսի 1-ին մարզադպրոցի բակում հավաքվել են մինչեւ 12 տարեկան սաները: Տնօրինությունը նրանց հյուրասիրել է քաղցրավենիքով, ըմպելիքներով, երեխաներին հյուր են եղել սիրված հեքիաթների հերոսները, որոնց հետ միասին նրանք երգել ու պարել են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ