Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, որը Ազգային ժողովի պատգամավոր էր ընտրվել Շիրակի մարզից ՀՀԿ-ի վարկանիշային ցուցակով, քիչ առաջ հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքայն էջում՝ տեղեկացնելով ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին։
«Հարգելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ դուրս եմ գալիս Ազգային Ժողովի «ՀՀԿ» խմբակցությունից։
Թերևս բոլորին է հայտնի, որ երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ եղել, իսկ սույն թվականի մայիսի մեկին տեղի ունեցած վարչապետի ընտրությունից հետո, փաստացի, դադարել է նաև համագործակցությունը «ՀՀԿ» խմբակցության հետ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային Ժողովի պատգամավոր եմ ընտրվել ռեյտինգային ընտրակարգով և ունեմ ուղղակի պարտավորություններ իմ օգտին քվեարկած մեր հայրենակիցների և ողջ Շիրակ աշխարհի առջև’ շարունակելու եմ հանդես գալ որպես անկախ պատգամավոր և ներկայացնել մեր ժողովրդի խնդիրները։
Խաղաղություն բոլորիս»,- գրել է պատգամավորը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ