Մեր տեղեկություններով, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակած եւ 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը վաղն ազատ կարձակվի:
Տեղեկացանք, որ Կյուրեղյանին այսօր Արմավիր ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ նրա պատժի կրման կիսափակ ռեժիմը բաց տիպի ռեժիմով փոխարինելու պատճառով:
Հիշեցնենք, որ բաց տիպի ՔԿՀ-ի դատապարտյալը կարող է առավոտյան 08:00-ին գնալ աշխատանքի եւ երեկոյան 20:00-ին վերադառնալ ՔԿՀ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «armtimes.com»-ի կայքում: