Լրահոս
Օրվա լրահոսը

Կվերադարձնեն հարազատ քաղաքից հեռացած «Տարոն-Ավիայի» սեփականատիրոջը

Հունիս 04,2018 20:40

Aravot.am-ը տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե տարվո՞ւմ է որևէ աշխատանք Գյումրու «Շիրակ» օդանավակայանից հունվարի մեկից հեռացած «Տարոն- Ավիա» ազգային փոխադրողին նորից ավիաշուկա մտցնելու ուղղությամբ։ Մենք հիշեցրեցինք, որ «Տարոն- Ավիայի» սեփականատեր Գառնիկ Պապիկյանը իր իսկ քաղաքից հեռացավ ռուսական ավիափոխադրողի՝ «Պոբեդայի» կողմից դեմպինգային քաղաքականություն վարելու պատճառով։

«Այո, աշխատանքներ տարվում են, սրանով զբաղվում է կառավարությունը։ Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի մենք ունենաք մատչելի ավիատոմսեր և մեր ազգային ավիաընկերությունները կարողանան մրցակցել, ոչ միայն լավ մրցակիցներ լինեն հայաստանյան շուկայում, այլև կարողանան դուրս գալ արտաքին շուկա։ Այստեղ մենք պետք է փորձենք և՛ օգնել, և՛ ստեղծել հնարավորություններ, իսկ իրականում այդ հնարավորությունը կարող է լինել հավասար պայմաններով աշխատելու սկզբունքը, ինչը նախկինում չի եղել, մենք դա կստեղծենք»,- ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ «Տարոն-Ավիայի» սեփականատեր, գյումրեցի Գառնիկ Պապիկյանը երկար ժամանակ արտերկրում է, չվերթներ է իրականացնում Արաբական Էմիրություններ և նրան համոզել ու Գյումրի էր բերել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Սակայն կարճ ժամանակ անց վերջինս ստիպված եղավ դադարեցնել իր գործունեությունը Գյումրիում, քանի որ «Պոբեդան», գին նվազեցնելով, Ռուսաստանի տարբեր քաղաքներ ամենօրյա չվերթներ իրականացնելով, դուրս մղեց մեր ազգային փոխադրողին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930