Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի տիկնոջ կոչը քննադատ-հասարակությանը. «Թողեք մամուլն աշխատի»

Հունիս 04,2018 19:22

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանն այսօր ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպմանը պատասխանեց նաեւ հարցին, թե ինչ կարծիքի է այն երեւույթի մասին, երբ հանրությունը մեղմ ասած քննադատում, իսկ հաճախ՝ հայհոյանքների տարափ է տեղում այն լրատվամիջոցների վրա, որոնք վարչապետի եւ նրա թիմակիցների մասին քննադատական հրապարակումներ են անում:

Աննա Հակոբյանը կարծիք հայտնեց, որ այդ փաստը մտահոգիչ է. «Եթե այդ երեւույթը կազմակերպվեր, օրինակ, որեւէ կուսակցության կողմից, ապա խնդիրը լուծելի կլիներ, բայց հանրության քննադատությունն ինքնաբուխ է: Բայց կցանկանայի բոլորը գիտակցեն, որ եթե մամուլի կողմից քննադատություն չլինի, ցանկացած կառավարություն կարճ ժամանակ անց կձախողի»:

Աննա Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ հետհեղափոխական «էյֆորիան» անցնելուն պես հասարակությունը կգիտակցի, որ լրատվամիջոցներն իրենց նշանակությունը եւ վերահսկողական գործառույթն ունեն, եւ ամեն ինչ իր տեղը կընկնի: Նա կոչով դիմեց քննադատող հանրությանը. «Թողեք մամուլն աշխատի, այլապես կառավարության աշխատանքից դժգոհ լինելով՝ մարդիկ կրկին փողոցներ կփակեն: Հիմա մամուլն էլ ավելի քննադատող եւ հետեւողական պետք է լինի կառավարության աշխատանքի հանդեպ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara Shahbazian says:

    Պարզվում է մամուլն ուզում է քննադատության մեջ ազատ լինել և պաշտպանված իր հասցեին հնչող քննադատություններից… Իդեալական վիճակ պրոֆեսիոնալ դեգրադացիայի համար…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930