Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշանիկ Բախշյանի դատավճիռը չհրապարակվեց. դատաքննությունը նորից կսկսվի

Հունիս 04,2018 18:30

Դատավոր Դավիթ Բալայանն այսօր պետք է հրապարակեր 2015թ. մահացած ծննդկան Մերի Մարգարյանի մահվան մեջ մեղադրվող՝ «Շենգավիթ» ԲԿ բժիշկներ Շուշանիկ Բախշյանի եւ Անի Բաբելյանի դատավճիռը, սակայն բոլորի համար անսպասելի որոշում կայացվեց: Դատավճռի փոխարեն դատավորը որոշել է կրկին փորձաքննություն անցկացնել, իսկ դա նշանակում է, որ դատաքննությունը նորից է սկսվելու:

Դատավարության կողմերը դեռ պետք է ներկայացնեն միջնորդություններ, թե որ փորձագետներն են ներգրավվելու փորձագիտական հանձնաժողովում՝ Մերի Մարգարյանի առողջական վիճակի առնչությամբ առկա բժշկական փաստաթղթերին եզրակացություն տալու համար: Առաջիկա նիստը նշանակվեց հունիսի 13-ին, ժամը 12:00-ին:

Հիշեցնենք, որ Շուշանիկ Բախշյանին 3 տարի 6 ամսվա ազատազրկում է սպառնում: Նա, ինչպես եւ Անի Բաբելյանը, իրենց մեղավոր չեն ճանաչում եւ գտնում են, որ մասնագիտական պարտականությունները պատշաճ են կատարել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930