Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միջպետական ավտոճանապարհի Այրում-Ձորագես հատվածում ավտոմեքենաները փոսերից ջարդվում են

Հունիս 04,2018 17:55

Ներկայումս Հայաստան –Վրաստան միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածում հիմնանորոգման մեծածավալ աշխատանքներ են կատարվում: Դրանք իրականացվում են Վանաձոր-Ձորագես հատվածում:

Այրում-Ջորագես հատվածում ներկայումս հիմնանորոգում չի կատարվում, այդ ճանապարհով երթեւեկողների մոտ տպավորություն է ստեղծվում, որ ճանապարհի ընթացիկ պահպանություն էլ չի կատարվում: Այն փոսառատ է, երթեւեկի համար՝ դժվարանցանելի:

Նոյեմբերյանցի մի վարորդ մեզ հայտնեց, որ մի քանի օր առաջ խոր փոսերի պատճառով իր մարդատարն այդ ճանապարհին շարքից դուրս է եկել, այդ պատճառով ինքը Վանաձոր է մեկնում միկրոավտոբուսով:

Վարորդները դժգոհեցին, որ այդ ճանապարհին փոսեր կան, որոնք այդ հատվածը սպասարկող ճանապարհաշինարարներն արդեն մի քանի տարի ասֆալտով չեն լցնում:

Այսօր ՝ հունիսի 4-ին Ալավերդի-Թումանյան ճանապարհահատվածում տեսանք փոսերի պատճառով շարքից դուրս եկած, ճանապարհի երթեւեկելի մասում մնացած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930