ԵՊՀ-ում այսօր լրագրողները ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանից հետաքրքրվեցին, թե արդյոք հանդիպե՞լ է «Նվիրիր կյանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների հետ եւ քննարկել առողջական խնդիրներ ունեցող երեխաների բուժման հետագա ընթացքն ապահովելու հնարավորությունները։ Աննա Հակոբյանը պատասխանեց, որ չի պատկերացնում մի իրավիճակ, երբ քաղցկեղով հիվանդ երեխաներին օգնելու շուրջ ինչ որ թեմա է քննարկվում կամ շրջանառվում։
Աննա Հակոբյանի խոսքով, եթե որոշ մարդիկ իրենից այդ թեմայի շուրջ խոսք կամ գնահատական են ակնկալում, ապա իրենց հիասթափություն է սպասվում, որովհետեւ ինքը ոչինչ չունի ասելու այդ թեմայի առնչությամբ։ Աննա Հակոբյանը հույս հայտնեց, որ բոլորը կաշխատեն եւ կկարողանան օգտակար լինել առողջական խնդիրներ ունեցող այդ երեխաներին։
Լրագրողները նաեւ հարցրին, թե վարչապետի տիկինն ինչ կարծիքի է այն փաստի մասին, որ ուսանողների մի մասը պահանջում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը։ Աննա Հակոբյանը նախ նշեց, որ ցավում է Սիմոնյանի առողջական խնդիրների համար, բայց ցանկացած բուհի ղեկավարություն պետք է պատրաստ լինի նրան, որ ուսանողները կարող են պաշտպանել իրենց իրավունքները։
https://www.facebook.com/aravot.am/videos/2013511882000650/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ