«Առավոտը» ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին խնդրեց մեկնաբանել իր` կուսակցություն ստեղծելու վերաբերյալ լուրերը, որոնք վերջին շրջանում ավելի համառ են դառնում: Ասեկոսեներ են պտտվում, թե իբր նախագահ ընտրվելուց հետո էլ շարունակում է աշխատել այդ ուղղությամբ:
Նախագահն ասաց, որ դրա հավաստիությունը հավասարազոր է զրոյի: Նաեւ ժամանակի ավելորդ վատնում համարեց նման լուրերի տարածումը: «Ես ՀՀ նախագահն եմ, եւ նախագահ լինելով իմ պարտականություններն ունեմ: Երբեւէ չեմ խառնվելու կուսակցական գործերին»,- շեշտեց պարոն Սարգսյանը, ում հանդիպեցինք «Օրրան» այցելելիս: Ի դեպ, հենց մուտքի մոտ նրան մի քանի քաղաքացիներ նամակներ փոխանցեցին:
Լուսանկարը` ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ