Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թվային մարքեթինգ․ բիզնես դասընթաց ՓՄՁ ղեկավարների համար

Հունիս 04,2018 16:53

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը «Թվային մարքեթինգ» թեմայով բիզնես դասընթաց իրականացրեց ՓՄՁ ղեկավարների համար։

«Օնլայն տիրույթում բիզնես գործունեություն ծավալողների թիվը անընդհատ ավելանում է: Բանկը նույնպես գնում է թվային տիրույթ այս հարցում մենք օգնելու ենք նաև մեր հաճախորդներին։ Ինտերակտիվ կապի մեջ ենք մեր գործընկերների հետ, լսում ենք բիզնեսի պահանջները, ու բանկի յուրաքանչյուր գործողություն պայմանավորված է հենց դրանցով: Մենք պատասխանատու ֆինանսավորող ենք, և մեր պատասխանատվությունն է նաև հաճախորդներին տրամադրել գիտելիքներ»,- իր խոսքում նշեց Բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը անընդհատ ընդլայնում է ՓՄՁ-ների համար 2013թ-ից իրականացվող անվճար բիզնես դասընթացների թեմատիկ և աշխարհագրական ընդգրկումը։

Մինչ օրս իրականացված շուրջ 65 դասընթացին մասնակցել են շուրջ 700 ՓՄՁ ներկայացուցիչ ավելի քան 470 կազմակերպությունից:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930