Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն իր առաջին աշխատանքային օրը շրջելով նախարարության աշխատասենյակներով՝ հայտնաբերել էր ճաղավանդակներով փակված մի սենյակ ու զարմացել էր:
Նախարարության աշխատակիցները նրան ասացին, որ դա գաղտնի սենյակ է, իսկ թե ինչ կար այդ սենյակում, նախարարը խոստացավ պարզել ավելի ուշ:
Aravot.am-ը Մխիթար Հայրապետյանից հետաքրքրվեց՝ պարզեցի՞ք դա ինչ սենյակ է եւ ինչ էր այնտեղ պահում Հրանուշ Հակոբյանը: Նախարարը պատասխանեց, որ դա «գաղտնի բաժինն է». «Այնտեղ փաստաթղթեր են պահպանվում եւ այլն: Շատ չմանրամասնեմ, բայց ճշտել ենք, մի անհանգստացեք, ճշտել ենք: Ես այնտեղ եղել եմ, ինձ զեկուցել են, ներկայացրել են: Ասում են՝ ամեն նախարարություն ունի նմանատիպ ճաղավանդակներով սենյակ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Համենայն դեպս շոուն ստացվեց։ Ու մեկ ամիս եր անհրաժեշտ որ բացատրեիք հանրությանը սենյակի նշանակության մասին ։ Ուղակի ծիծաղելի է։