ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ԱԻՆ-ում այս պահին կա չարաշահումների երկու գործ, դրանք քննում է ԱԱԾ-ն:
Ի՞նչ բացահայտումների մասին է խոսքը`լրագրողները հետաքրքրվեցին ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանից:
«ԱԻՆ-ում կապված բյուջետային ծախսերի հետ որոշակի տվյալներ ենք ստացել: Քրեական գործ է հարուցված: Քննության ընթացքի մասին այլ մանրամասներ այս պահին հայտնել չեմ կարող»,- պատասխանեց Արթուր Վանեցյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ